Աշխարհ

14.07.2014 13:13


ՌԴ–ն դիտարկում է Ուկրաինային «կետային հարվածներ» հասցնելու հնարավորությունը

ՌԴ–ն դիտարկում է Ուկրաինային «կետային հարվածներ» հասցնելու հնարավորությունը

Մոսկվան դիտարկում է «պատասխան կետային հարվածների» հնարավորությունը ուկրաինական տարածքում։ Այս մասին հաղորդում է «Կոմերսանտը»՝ Կրեմլին մոտ աղբյուրին հղումով։

«Մեր համբերությունն անսահմանափակ չէ»,–մեջբերում է աղբյուրը՝ նշելով, որ «խոսքը ոչ թե զանգվածային գործողության մասին է, այլ բացառապես դիրքերի ուղղությամբ կետային հարվածների, որտեղից կրակ է բացվել ռուսական տարածք»։

Կիրակի Ուկրաինայի տարածքից բաց թողնված ականառումբը (ֆուգաս) ընկել է ռոստովյան շրջանի բնակելի շենքի վրա, որի հետևանքով տղամարդ է զոհվել, և մի կին ծանր վիրավորվել է։

«Կոմերսանտի» աղբյուրի փոխանցմամբ՝ ռուսական կողմը «հաստատ գիտի՝ որտեղից են կրակում»։

Ավելի վաղ Ուկրաինային «պատասխանելու» միտքը բարձրաձայնել է Դաշնային խորհրդի ղեկավար Եվգենի Բուշմինը, որը Ռոստովի շրջանն է ներկայացնում։

Տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

Այս խորագրի վերջին նյութերը