Աշխարհ

14.07.2014 11:08


Իրանը միջուկային հարցի շուրջ բանակցություններում առաջընթացի հույս ունի

Իրանը միջուկային հարցի շուրջ բանակցություններում առաջընթացի հույս ունի

Իրանը մինչև հուլիսի 20-ը միջուկային հարցի շուրջ ընթացող բանակցություններում առաջընթացի հույս է տեսնում։ Այս մասին երեկ հայտարարել է Իրանի ԱԳՆ ղեկավար Ջավադ Զարիֆը։

«Հավաստիացնում եմ, որ մեր պատվիրակությունն աշխատելու է արդյունքի հասնելու համար»,–ասել է նա՝ ընդգծելով, որ բոլոր կողմերը պետք է ջանք գործադրեն առաջիկա յոթ օրվա ընթացքում ցանկալի արդյունքի հասնելու համար։

Ըստ Զարիֆի՝ Իրանի և «վեցնյակի» տարաձայնությունները չեն հաղթահարվել, սակայն զգալի առաջընթաց արձանագրվել է։

«Կարծում եմ՝ բավական մեծ ճանապարհ ենք անցել, թեկուզև չենք լուծել կարևոր խնդիրները, և չեն հաղթահարվել բոլոր տարաձայունությունները», – ասել է նա։

«ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ի փոխանցմամբ՝ Զարիֆը հերթական անգամ ընդգծել է, որ Իրանի միջուկային ծրագրերը բացառապես խաղաղ նպատակների համար են։

Այս խորագրի վերջին նյութերը