Կարծիք

12.07.2014 23:13


Լավ չի՞ գնաս սուսուփուս ֆուտբոլ նայես, քան խոսես ու մեզ խայտառակ անես

Լավ չի՞ գնաս սուսուփուս ֆուտբոլ նայես, քան խոսես ու մեզ խայտառակ անես

Այսօր «Բարի լուր» խորագրի ներքո համացանցում կարդում ենք. «Նախագահը վերադառնում է հայրենիք առանց ֆուտբոլ դիտելու»: Թե տեսեք բոլորդ այն կարծիքի էիք, որ Սերժ Սարգսյանը «շուստրիություն» է արել ու գնացել ֆուտբոլ նայելու և իր սովորության համաձայն «ձեռի հետ» էլ հանդիպումներ ունեցել՝ իբր կարևոր գործով էր զբաղված: Բայց, որ իմանան ֆուտբոլ չի նայել Ազատիչի մասին վատ կարծիք հայտնողները հիմա «մանրթաժ» կընկնեն:

Վստահ եմ, որ «մանթրաժ» իրոք կընկնեն, բայց ոչ նրա համար, որ ֆուտբոլ չի նայելու, այլ՝ բա որ ուղևորությանդ պատճառը դա չէր, գնացել էիր, որ ի՞նչ անեիր՝ պատի տակ բողոքեիր քո ռազմավարական գործընկերոջից՝ մի տեղ, որ այդ երկիրը ո՛չ ազդեցության լծակ ունի այդ հարցը կարգավորելու համար, ո՛չ էլ որևէ դերակատարություն՝ մեր տարածաշրջանային զարգացումների հարցում:

Ո՞րն էր այդ այցի նպատակը, երբ հրավիրում ես լատինամերիկյան երկրներին համագործակցել Հայաստանի հետ, որը կամուրջ կհանդիսանա իրենց և ԵՏՄ-ի միջև, այն դեպքում, երբ դու դեռ չես անդամակցել այդ կառուցին: Ու, եթե անգամ դա տեղի ունենա՝ ցամաքային կամ ծովային սահման չունես ԵՏՄ անդամ երկրների հետ: Իսկ, եթե օդային կամուրջն ի նկատի ունեիր, ապա դժվար չի հասկանալ, որ տնտեսական բլոկի հետ համագործակցելու համար օդային կամուրջ ի նկատի ունենալը համարյա «Չերեզ Աշտարակ Մոսկվա գնալու» նման հումոր է: Բայց չէինք կարծում, որ անվանի դերասան Ազատի կատակը Ազատիչն այդ աստիճան լուրջ կընդուներ ու որպես պաշտոնական հայտարարություն կներկայացներ: Ախր ա՛յ հարգելիս, հլա մի կարգավիճակդ ճշտիր, թե ինչ լիազորություններով ես տնվոր աշխատելու ԵՏՄ-ում՝ անձամբ Պուտինի համար, նոր հյուրեր հրավիրի:

Եվ վերջապես Սերժ Սարգսյանի «շուստրիությունն» այն էր, որ գնացել էր ֆուտբոլ նայելու, բայց հասկանալով, թե ինչ աստիճանի խայտառակ վիճակում է հայտնվել, հլա ուզում է տակից դուրս գալ այդպիսի պարզունակ «պրյոմով», թե տեսաք՝ ֆուտբոլի համար չէի գնացել:

Լավ մի՞թե կարելի է մեր երկրի այս սուղ միջոցների պարագայում լատինամերիկյան այսպիսի աննպատակ այց կատարել, իսկ հիմնավորումն էլ ենթագիտակցորեն մեզ ներկայացնել, որ եթե դա անլուրջ գործ էր՝ Վլադիմիր Վլադիմիրովիչն ինչո՞ւ գնաց Լատինական Ամերիկա՝ Ազատիչից հետո: Ախր Պուտինը գնաց ԽՍՀՄ վաղեմի բարեկամ Կուբային ասաց, որ պինդ կաց, նոր խաղ ենք սկսում ու, որպեսզի հավատային իր ուժերին Կուբայի պարտքի 90%-ը մարեց՝ շուրջն 35 մլրդ դոլար: ՌԴ-ն ցանկանում է դրանով իսկ հասկացնել տալ, որ գերտերություն դառնալու հայտ է ներկայացնում երբեմնի կռվախնձոր երկրի հետ համագործակցությունը խորացնելով: Մե՞նք ինչի համար էինք Լատինական Ամերիկա գնացել, հլա ուզում էինք, որ Արգենտինայի նախագահի ընդունելությանն արժանանայինք, երբ նրա երկրի հարուստներից մեկը, չգիտեմ իրենց համար որերոդը, կարող է Հայաստանում Օստապ Բենդերի նման ասել. «Փաթաթեք ԱԳՆ-ի շենքը թղթի մեջ, ես այն գնում եմ»:

Բա ոնց չասես՝ լավ չի՞ ֆուտբոլ նայես նոր գաս. Գերմանիան չեմպիոն կդառնա, դու էլ ուրախությամբ կնշես, որ մերոնք վեց գոլ կերան ու պարտվեցին աշխարհի չեմպիոնին, իսկ ահա բրազիլացիներն իրենց դարպասին ընդունեցին յոթը և հետևաբար Հայաստանի հավաքականն ուժեղ է Բրազիլիայից։ Թե չէ հիմա գալիս ես, որ մեզ ի՞նչ ասես։

Արմեն Հարությունյան

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1439350653003384&id=100007853887323

Այս խորագրի վերջին նյութերը