Մեկնաբանություն

12.07.2014 22:20


Աշոտ Սուքիասյանն ընդդեմ սաշիկիզմի՞

Աշոտ Սուքիասյանն ընդդեմ սաշիկիզմի՞

Իշխանությունները որքան էլ ցանկանում են կոծկել օֆշորային սկանդալը, խիարը կրկին թարս է բուսնում։ Գործը ոչ թե հաջողվում է «ջրել» և «պլստացնել» Տիգրան Սարգսյանին ու Նավասարդ Կճոյանին, այլ դեռ մի բան էլ նոր՝ ավելի խոշոր դեմքեր են ի հայտ գալիս։

Եթե հավատալու լինենք օֆշորային եռյակի թույլ օղակ հանդիսացող Աշոտ Սուքիասյանին, ապա Հայաստանում Սերժ Սարգսյանի գլխավորությամբ հրեշավոր համակարգ է ձևավորվել։

Դատե՛ք ինքներդ։ Սուքիասյանի փաստաբանը բառացիորեն հայտարարել է հետևյալը. «Օֆշորային սկանդալում ներգրավված, հունիսի 19-ից կալանավորված գործարար Աշոտ Սուքիասյանը նմանակել է նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի ստորագրությունները, որպեսզի ոչ մեկն իրենից իր բիզնեսը չկարողանա խլել»։

Փաստաբանը չի նշել, թե ով է ցանկացել խլել բիզնեսը, բայց եթե նշում է, որ Տիգրան Սարգսյանով է իր պաշտպանյալը ցանկացել խուսափել խլոցիից, նշանակում է խլողը ավելի բարձր պաշտոնյա պիտի լիներ կամ ավելի բարձր պաշտոնյայի շրջապատը ներկայացնող մեկը։

Սուքիասյանի փաստաբանի ներկայացրած պատկերից բխում է, որ Հայաստանում գործում է տնտեսական բանդիտիզմով զբաղվող կառույց, որը երկու տարբերակ է թողնում գործարար աշխարհին՝ կա՛մ փայ տալ պայմանական Սաշիկին (դե՛, սերժենց, էլի՛), կա՛մ ենթարկվել ռեկետի՝ խլման միջոցով։

Դե հիմա եկեք տեսնենք, թե ով կարող է Հայաստանում այսպիսի «ռազմախի» պայմաններ դնել բիզնես–դաշտի առաջ։ Ոնց պտտվում ենք Սերժ Սարգսյանին ենք հանգում։ Այդպես է թե ոչ, թող պարզի Հայաստանի անկախ ու ազատ դատական համակարգը։

Եվ այսպես, Կճոյանի սանիկը բացահայտել է սաշիկիզմի էությունը, այն է՝ կա՛մ փափուկ ձևով ես մուծվում վերևներին, կա՛մ «չորով» քեզանից խլում են բիզնեսդ։

Սուքիասյանը նախընտրել է առաջին տարբերակն ու գործարար Փայլակին «քցելու» և հետագայում միլիոնավոր դոլարները տիրություն անելու համար դիմել է տխրահռչակ նախկին վարչապետին ու նրա անբաժան ընկեր «Բենթլի Սամոյին»։

Դե ինչ, սպասենք քննության ավարտին։

Սևակ Մինասյան

Այս խորագրի վերջին նյութերը