Արդեն որերորդ նյութն եմ կարդում Ադրբեջանի կողմից իրականացվող դիվերսիոն գործողությունների մասին և մի շատ հետաքրքիր դրվագ հիշեցի էդ ամենի կապակցությամբ:
Ուրեմն 2013 թվականի մայիսին Մեծ Բրիտանիայում տեղի է ունեցել սարսափելի իրադարձություն, երբ Լոնդոնում ցուցադրաբար սպանել են մի տղամարդու և մարդասպանը հայտարարել է, որ բրիտանացիները չպետք է իրենց անվտանգ զգան: Էդ ժամանակ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեվիդ Քեմերոնը գտնվում էր Ֆրանսիայում պաշտոնական այցով: Սարսափելի լուրը ստանալուց անմիջապես հետո Քեմերոնը ընդհատեց այցը և վերադարձավ Մեծ Բրիտանիա` երկրում իրավիճակը կարգավորելու նպատակով:
Կասեք՝ ինչո՞ւ սա հիշեցի: Ասեմ: Վերջին ժամանակահատվածում տեղի ունեցող դիվերսիոն գործողությունների մասին լուրերը կարդալու հետ մեկտեղ կարդում եմ նաև Սերժ Սարգսյանի «շրջագայության» մասին լուրերը և դիտում լուսանկարները: Եվ բոլոր լուսանկարներում Սերժը քաղցր-քաղցր ժպտում է, կարծես իր երկրում չեն կատարվում էս մի քանի օրվա իրադարձություները, կարծես իր հայրենակիցները չեն արյուն թափում: Էլ չեմ խոսում էն բանի մասին, որ հենց Սերժն է գոնե դե յուրե էս երկրի գլխավոր հրամանատարը: Բայց Սերժի հեչ վեջը չի: Նա ժպտում է և իր «շրջագայությունն» է վայելում:
Եվ նման պահերը հերթական անգամ ապացուցում են, որ Սերժն իրեն չի զգում էս երկրի նախագահ: Նա դիտարկում է էս երկիրը ընդամենը որպես առք ու վաճառքի առարկա, այլապես իր սիրտը գոնե մի փոքր կցավար երկրում տեղի ունեցող իրադարձությունների համար և նա անհապահ կվերադառնար հայրենիք, որպեսզի էս ծանր պահին լինի իր ժողովրդի կողքին: Թեև, ինչի՞ մասին եմ խոսում, 10 զոհի գնով իշխանությանը եկածից էլ ինչ սպասենք:
Գրիգոր Աթանեսյան