Աշխարհ

12.07.2014 11:29


ԱՄՆ վարչակազմի աշխատակիցները խոստովանել են գերմանական հետախուզության աշխատակցի կապը ԿՀՎ–ի հետ

ԱՄՆ վարչակազմի աշխատակիցները խոստովանել են գերմանական հետախուզության աշխատակցի կապը ԿՀՎ–ի հետ

Գերմանիայում մեծ արձագանք գտած լրտեսական սկանդալի դերակատարներից մեկը՝ գերմանական դաշնային հետախուզական ծառայության աշխատակիցը, կապ էր պահպանում ԿՀՎ–ի հետ և կարող էր փոխանցել ամերիկյան հետախուզությանը արժեքավոր տեղեկատվություն։ Այս մասին «Reuters» գործակալությանը հաղորդել են ԱՄՆ վարչակազմի աշխատակիցները, որոնք ցանկացել են իրենց անունները գաղտնի պահել։

Գործակալության տվյալներով՝ որոշ աշխատակիցներ Պաշտպանության նախարարությունում 2013 թվականին կասկածներն էին հայտնում, թե արժե՞ արդյոք՝ ԿՀՎ–ն շարունակի աշխատանքը գերմանական դաշնային հետախուզական ծառայության աշխատակցի հետ ԿՀՎ նախկին աշխատակից Էդուարդ Սնոուդենի բացահայտումներից հետո։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը