Լրահոս

12.07.2014 11:24


Պաղեստինը բանաձևի նախագիծ է պատրաստում ՄԱԿ–ի ԱԽ-ի համար՝ խաղաղության կոչով

Պաղեստինը բանաձևի նախագիծ է պատրաստում ՄԱԿ–ի ԱԽ-ի համար՝ խաղաղության կոչով

Պաղեստինի իշխանությունները և նրան աջակցություն ցուցաբերած երկրները քննարկում են բանաձևի նախագիծ ՄԱԿ–ի ԱԽ–ում, որը կքննադատի խաղաղ բնակիչների նկատմամբ բռնությունները պաղեստինա–իսրայելական հակամարտության հետևանքով, և կոչ անում են անմիջապես անցնել երկարատև հրադադարի։ Այս մասին հաղորդում է «Associated Press»–ը:

Փաստաթղթում «լուրջ մտահոգություն» է հայտնվում իսրայելական բանակի՝ Գազայի հատվածում գործողության հետևանքով խաղաղ բնակիչների շրջանում զոհերի թվի աճի կապակցությամբ։

Ինչպես նշում է գործակալությունը, իսրայելական բնակավայրերի հրթիռակոծման մասին փաստաթղթում չի նշվում։ Փաստաթուղթը կոչ է անում կողմերին պահպանել Ժնևյան կոնվենցիայում նշված պարտավորությունները՝ զերծ մնալ գործողություններից, որոնք կարող են հանգեցնել իրավիճակի ապակայունացման, և փորձել հասնել համընդգրկուն համաձայնության բախման խաղաղ կարգավորման համար։ Թե երբ փաստաթուղթը հնարավոր կլինի ներկայացնել ՄԱԿ, գործակալությունը չի նշում։

Տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»–ն

Այս խորագրի վերջին նյութերը