Կարծիք

12.07.2014 11:01


Ո՞վ է ֆինանսավորում «Գեբելսյան» քարոզչամեքենան

Ո՞վ է  ֆինանսավորում «Գեբելսյան» քարոզչամեքենան

Քաղաքական գործընթացներին քիչ թե շատ հետևող քաղաքացիները, որոնք սթափ են ընկալում երկրում տեղի ունեցող իրադարձությունները, կարծում եմ, արդեն վաղուց հասկացել են, որ, օրինակ, «ընդդիմադիր» 1in.am կայքն իրականում գտնվում է Բաղրամյան 26-ի հսկողության տակ: Նա կատարում է ամենակեղտոտ պատվերները 4 ոչ իշխանական ուժերի և անձամբ Ծառուկյանի և Քոչարյանի դեմ: Բայց, դրա հետ մեկտեղ, նույն իշխանություններն իրենց «տուսովկայում» տարածում են այն գաղափարը, որ իրենք կապ չունեն այս կայքի և իրեն կից գործող թերթի հետ, և իրականում այն ստեղծվել է Հայաստանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Մարի Յովանովիչի աջակցության պայմաններում, հիմա էլ ԱՄՆ-ի ներկայիս դեսպանը շարունակում է այս ԶԼՄ-ին աջակցություն ցուցաբերել:

Հնարավոր բան չէ՛, որ այս տեղեկությունները հասած չլինեին դեսպան Հեֆերնին, և նա չիմանար, որ ամենաբարձր իշխանավորների կողմից տարածվում է այն տեղեկությունները, որ հենց նա՛ է կուրացիա անում Արման Բաբաջանյանի կայքն և թերթը: Վստահ եմ, որ Հեֆերնն այդ ինֆորմացիան ունի: Սակայն եթե նա դա չի հերքում, ապա հիմք է տալիս 4 ոչ իշխանական քաղաքական ուժերին մտածել, որ նա մեր երկրում իշխանությունների հետ համատեղ՝ աշխատում է ընդդիմության դեմ և դրանով վարկաբեկում ոչ միայն իրեն, այլ հենց ԱՄՆ-ին, ինչպես նաև հիմք է տալիս ասել, որ նա իր մեղքի բաժինն ունի երկրում ստեղծված իրավիճակի համար, և պարզ է, որ այս պարագայում նա չի կարող հեռու մնալ քննադատությունից:

Խնդիրն այն չէ, որ մեր երկրում դեմ են ԱՄՆ-ի հետ համագործակցելուն. խնդիրն այն է, որ կոնկրետ Հեֆերնն իր պահվածքով վարկաբեկում է ԱՄՆ-ին:

Հիշե՛ք Ջոն Էվանսին: Ո՞ւմ մտքով կանցներ այս մարդու դեմ տրամադրված լինել: Ո՛չ մեկի, քանզի Էվանսը ոչ միայն իրեն շատ կոռեկտ էր պահում և չէր խառնվում ներքաղաքական գործընթացներին, այլ նաև մեզ հետ միասին սկսեց պայքարել Ցեղասպանության փաստը ճանաչելու համար: Այսպիսի՛ն պետք է լինի դեսպանի պահվածքը:

Դեսպանը չպետք է զբաղվի ընտությունները կեղծած, օֆշորների մասնագետ իշխանությունների համար փաստաբանությամբ: Սրանով նա, կրկնում եմ, վարկաբեկում է ԱՄՆ-ին:

Արմեն Միքայելյան

Այս խորագրի վերջին նյութերը