Քաղաքական

12.07.2014 09:55


Աչքերի մռմռոցն ու տուժող ոստիկանը

Աչքերի մռմռոցն ու տուժող ոստիկանը

«Բանից պարզվում է՝ Շանթ Հարությունյանի գործով որպես տուժող անցնող ոստիկաններից մեկը տուժողի կարգավիճակ է ստացել այն պատճառով, որ պայթուցիկների ծխից «աչքերը մռմռացել են»,-գրում է «Չորրորդ Իշախանությունը»։

«ՉՒ» - Փաստորեն Շանթ Հարությունյանն ու իր համախոհները ՀՀ իրավապահ մարմինների նկատմամբ չարամտորեն կիրառել են աչքերի մռմռույթ հարուցող տեխնիկական միջոցներ և վերջիններիս պատճառել աչքերի մռմռում: Ավելին. Շանթ Հարությունյանն ըստ էության ժամանակավորապես անաշխատունակ է դարձրել ՀՀ ոստիկանությանը, որովհետև աչքերի մռմռույթի հետևանքով սույն աղետյալ ոստիկանը շուրջ 15 վայրկյան ստիպված է եղել զբաղվել աչքերի տրորույթով ի վիճակի չլինելով կատարել իր ծառայողական պարտականությունները: Այս չարանենգ արարքը, կարծում ենք, չի կարելի անպատիժ թողնել։

Ի դեպ, հետևաբար տուժողի կարգավիճակ ստանում են այն ոստիկանները, ովքեր ծառայողական պարտականություններ կատարելու ժամանակ կծու բիբար են ուտում, և լեզուները մռմռում»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ «ՉԻ» այսօրվա համարում։

Այս խորագրի վերջին նյութերը