Հայաստանը կարող է Մաքսային միության անդամ դառնալ արդեն 2014 թվականին
Հայաստանը կարող է միանալ Մաքսային միությանը արդեն 2014 թ., հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) առևտրի նախարար Անդրեյ Սլեպնյովը: «Բոլոր շանսերը կան, որ 2014 թ. Հայաստանը միանա /Մաքսային միությանը/, այստեղ պատրաստվածության բարձր աստիճան կա, փաստացի՝ ոչ մի հակասություն գոյություն չունի միանալու վերաբերյալ պայմանագրի նախագծի հետ»,- հաղորդել է Սլեպնյովը ուրբաթ օրը Մինսկում Բելառուսի արտասահմանյան հիմնարկների ղեկավարների սեմինարում:
Նախարարի խոսքով՝ ԵՏՀ-ն Հայաստանի համար «ճանապարհային քարտեզ» է գծել, որի համաձայն՝ հարկավոր է զգալի ծավալի աշխատանք կատարել: Այդ կապակցությամբ Սլեզնյովը նշել է, որ տարածքային տեսակետից Հայաստանը մեկուսացված է Մաքսային միությունից, ուստի հարկավոր է հստակ մշակել ապրանքների հոսքի վերահսկողության հնարավորությունները:
Սակայն հիմնական հարցը ԱՀԿ-ի նկատմամբ Հայաստանի և Ռուսաստանի պարտավորությունների տարբերություններն են, նշել է նախարարը: Ուստի, նրա կարծիքով՝ կսահմանվի ինչ-որ անցումային ժամանակաշրջան, որի ընթացքում «մենք կկարգավորենք ԱՀԿ –ի նկատմամբ այլ պարտավորություններ ունեցող երկրի միացումը Մաքսային միությանը»:

Մանրամասները՝ ilur.am–ում։