Լրահոս

11.07.2014 15:29


Բեռլինը Վաշինգտոնից պահանջել է ներկայացնել լրտեսական ակտիվության բոլոր տվյալները Գերմանիայում

Բեռլինը Վաշինգտոնից պահանջել է ներկայացնել լրտեսական ակտիվության բոլոր տվյալները Գերմանիայում

Գերմանիայի արդարադատության նախարար Խայկո Մաասը պահանջել է Վաշինգտոնից ներկայացնել «լրտեսական ակտիվության» բոլոր տվյալները հանրապետության տարածքում և անհապաղ դադարեցնել նման գործողությունները։ Այս մասին նա հայտարարել է հարցազրույցում՝ հրապարակված «Passauer Neue Presse» թերթում։

Նախարարի կարծիքով ԱՄՆ–ը պարտավոր է բացահայտել լրտեսման բոլոր փաստերը։ Ըստ նրա գնահատականների՝ ԱՄՆ լրտեսական գործունեությունը Գերմանիայում պետք է հետևանքներ ունենա, քանզի «լրտեսությունն ու բարեկամությունն» անհամատեղելի են։

«Ամերիկացիներին պետք է հստակ ազդանշան տրվի։ Մենք պետք է նրանց բացատրենք՝ մեզ մոտ գործում է ուժի իրավունքը, ոչ թե ուժեղի, – ասել է Մաասը, ապա հավելել,–ով չի գործում գերմանական իրավունքին համապատասխան, նրան պատժում են»։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը