Աշխարհ

11.07.2014 13:26


Օլեգ Նոգինսկի. «ԵՏՄ–ին անդամակցելու համար անհրաժեշտ ամբողջակա՛ն փաթեթը Հայաստանը դեռ չի ընդունել»

Օլեգ Նոգինսկի. «ԵՏՄ–ին անդամակցելու համար անհրաժեշտ ամբողջակա՛ն փաթեթը Հայաստանը դեռ չի ընդունել»

«Մաքսային միության մատակարարներ» ասոցիացիայի վարչության նախագահ Օլեգ Նոգինսկին «Եվրասիական ընտրություն–Հայաստան–2014» թեմայով այսօր կազմակերպված Երևան-Մոսկվա տեսակամուրջի ժամանակ անդրադարձել է ԵՏՄ–ին Հայաստանի անդամակցության ձգձգմանը և դրա փոխկապակցվածությանը Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ։

–Այս պահին Հայաստանը դեռ չի ընդունել և վավերացրել ԵՏՄ-ին անդամակցելու համար անհրաժեշտ օրենսդրական ամբողջակա՛ն փաթեթը: Մասնակի անդամակցումը ընդունելի չէ՛։ Հիշենք Ուկրաինան,-հայտարարել է նա՝ ընդգծելով, որ ԼՂ–ին առնչվող բոլոր հարցերը ՀԱՊԿ–ի շրջանակներում են գտնվում.

ԵՏՄ-ն տնտեսակա՛ն միավորում է, և այնտեղ պետք է քննարկել միմիայն տնտեսությա՛նը վերաբերող հարցեր,–հավելել է Նոգինսկին:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը