Աշխարհ

11.07.2014 13:17


Թուրքիայի ԿԸՀ–ն պաշտոնապես գրանցել է նախագահի երեք թեկնածու

Թուրքիայի ԿԸՀ–ն պաշտոնապես գրանցել է նախագահի երեք թեկնածու

Թուրքիայում ավարտվել է հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածուների գրանցումը. պայքարելու է երեք թեկնածու։ ԿԸՀ համապատասխան որոշումը հրապարակվել է պաշտոնական կառավարական «Resmi Gazete» պարբերականում և մտել ուժի մեջ։

Նախագահի պաշտոնի համար պայքարելու են գործող վարչապետ Թայիբ Էրդողանը, «Իսլամական գագաթաժողով կազմակերպության» նախկին ղեկավար ու ընդդիմության միասնական թեկնածու Էքմելեդդի Իսխանօղլուն և քրդական «Ազգերի ժողովրդավարություն կուսակցության» համանախագահ Սելյահաթթին Դեմիրթաշը։ Հավանական հաղթողը, վերլուծաբանների կարծիքով, Էրդողանն է, որը արդեն 11 տարի զբաղեցնում է վարչապետի պաշտոնը։ Նա հանդես է գալիս հանրապետության հետագա զարգացման ու նրա միջազգային կարգավիճակի մեծացման ծրագրով։ Էրդողանը խոստացել է շարունակել քրդական հարցի կարգավորման գործընթացը և պայքարը «զուգահեռ կառույցների» հետ, որոնք քայքայում են թուրքական պետականությունը։ Ընտրությունների առաջին փուլը նշանակված է օգոստոսի 10-ին, երկրորդը՝ 24-ին։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը