ՀՀ նախկին արտգործնախարար Ալիկ Արզումանյանն անդրադարձել է ոչ իշխանական «քառյակի» գործունեությունը: Արզումանյանի խոսքերից կարելի է հասկանալ, որ նա դժգոհ է «քառյակի» գործունեությունից, իրեն ընդհանրապես դուր չի գալիս, որ «ընդդիմություն» բառը դուրս է եկել քաղաքական դիսկուրսից, և մարդիկ օգտագործում են «ոչիշխանական» կատեգորիան և այն, և այն…
Անշուշտ, հասարակության մեջ կարող է դժգոհություն լինել «քառյակի» գործունեությունից: Ոմանք կցանկանային՝ ավելի ռադիկալ 12 պահանջ ներկայացվեր իշխանություններին, ոմանք կցանկանային՝ հանրահավաք լիներ ոչ թե աշնանը, այլ, օրինակ, օգոստոսին: Սրանք կարծիքներ են, որ գոյության իրավունք ունեն: Սակայն եթե դու դժգոհ ես «քառյակի» գործունեությունից և ներկայացնում ես այլ քաղաքական ուժ, դու ունես գործելու մի քանի տարբերակ.
1.Սեփական բևեռը ստեղծել և ավելի ռադիկալ պայմաններ դնել իշխանությունների դեմ ու երկրում իշխանափոխություն իրականացնել: Թե չէ, պարզապես քննադատել բոլորն էլ կարող են, բայց դրանով ամեն ինչ ավարտվում է, ու նրանցից ոչ ոք մատը մատին չի տալիս երկրում մի բան փոխելու համար:
2. Եթե դու առաջին կետը չես կարողանում իրականացնես, բայց ուզում ես երկրում դրական փոփոխություններ տեսնել, ապա արի միացիր «քառյակին», քո առաջարկությունները ներկայացրու, միասին երկիրը դուրս բերեք այս վիճակից:
3. Մի՛ կատարիր ոչ առաջին, ոչ էլ երկրորդ կետերը, և իշխանություններին համահունչ՝ քննադատի՛ր «քառյակը» և փաստացի եղի՛ր ընդդիմության ընդդիմություն:
Եվս մեկ կարևոր բան` մենք այս 23 տարիների ընթացքում շատ ենք տեսել «թունդ ընդդիմադիրների», ովքեր նույնիսկ ԱԺ-ում հայհոյում էին իշխանություններին: Իսկ ո՞ւր են հիմա նրանք: Ինչ-որ դրական բան Հայաստանի համար արել են: «Ամենափիս քֆուրչին» Գեղամյանն էր, ասում էր, որ «Այն մարդը, ում անունը կկապեն Սերժ Սարգսյանի հետ, արդեն իսկ վարկաբեկված է լինելու»:
Իսկ ո՞ւր է հիմա Մամիկոնիչը: Ճիշտ է, նա ՀՀԿ-ական պատգամավոր է: Ասածս այն է, որ «փիս քֆուր տալը» դեռ իրական ընդդիմություն լինելու մասին չի խոսում: Արմեն Միքայելյանի ֆեյսբուքյան էջից
Արմեն Միքայելյան. Իսկ ո՞ւր է հիմա Մամիկոնիչը
ՀՀ նախկին արտգործնախարար Ալիկ Արզումանյանն անդրադարձել է ոչ իշխանական «քառյակի» գործունեությունը: Արզումանյանի խոսքերից կարելի է հասկանալ, որ նա դժգոհ է «քառյակի» գործունեությունից, իրեն ընդհանրապես դուր չի գալիս, որ «ընդդիմություն» բառը դուրս է եկել քաղաքական դիսկուրսից, և մարդիկ օգտագործում են «ոչիշխանական» կատեգորիան և այն, և այն…
Անշուշտ, հասարակության մեջ կարող է դժգոհություն լինել «քառյակի» գործունեությունից: Ոմանք կցանկանային՝ ավելի ռադիկալ 12 պահանջ ներկայացվեր իշխանություններին, ոմանք կցանկանային՝ հանրահավաք լիներ ոչ թե աշնանը, այլ, օրինակ, օգոստոսին: Սրանք կարծիքներ են, որ գոյության իրավունք ունեն: Սակայն եթե դու դժգոհ ես «քառյակի» գործունեությունից և ներկայացնում ես այլ քաղաքական ուժ, դու ունես գործելու մի քանի տարբերակ.
1.Սեփական բևեռը ստեղծել և ավելի ռադիկալ պայմաններ դնել իշխանությունների դեմ ու երկրում իշխանափոխություն իրականացնել: Թե չէ, պարզապես քննադատել բոլորն էլ կարող են, բայց դրանով ամեն ինչ ավարտվում է, ու նրանցից ոչ ոք մատը մատին չի տալիս երկրում մի բան փոխելու համար:
2. Եթե դու առաջին կետը չես կարողանում իրականացնես, բայց ուզում ես երկրում դրական փոփոխություններ տեսնել, ապա արի միացիր «քառյակին», քո առաջարկությունները ներկայացրու, միասին երկիրը դուրս բերեք այս վիճակից:
3. Մի՛ կատարիր ոչ առաջին, ոչ էլ երկրորդ կետերը, և իշխանություններին համահունչ՝ քննադատի՛ր «քառյակը» և փաստացի եղի՛ր ընդդիմության ընդդիմություն:
Եվս մեկ կարևոր բան` մենք այս 23 տարիների ընթացքում շատ ենք տեսել «թունդ ընդդիմադիրների», ովքեր նույնիսկ ԱԺ-ում հայհոյում էին իշխանություններին: Իսկ ո՞ւր են հիմա նրանք: Ինչ-որ դրական բան Հայաստանի համար արել են: «Ամենափիս քֆուրչին» Գեղամյանն էր, ասում էր, որ «Այն մարդը, ում անունը կկապեն Սերժ Սարգսյանի հետ, արդեն իսկ վարկաբեկված է լինելու»:
Իսկ ո՞ւր է հիմա Մամիկոնիչը: Ճիշտ է, նա ՀՀԿ-ական պատգամավոր է:
Ասածս այն է, որ «փիս քֆուր տալը» դեռ իրական ընդդիմություն լինելու մասին չի խոսում:
Արմեն Միքայելյանի ֆեյսբուքյան էջից