Աշխարհ

11.07.2014 11:13


Ջեյմս Ուորլիք. «ԱՄՆ-ն, Ֆրանսիան ու Ռուսաստանը միասնական մոտեցում ունեն ԼՂ հարցում»

Ջեյմս Ուորլիք. «ԱՄՆ-ն, Ֆրանսիան ու Ռուսաստանը միասնական մոտեցում  ունեն ԼՂ հարցում»

ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը «Twitter»-ի իր միկրոբլոգում գրել է, որ ԱՄՆ-ը, Ֆրանսիան ու Ռուսաստանը միասնական մոտեցում ունեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ լուծման շուրջ համատեղ աշխատելու հարցում։ Հիշեցնենք, որ օրերս նա գրել էր, որ մեկնում է Վաշինգտոն, և որ ստատուս քվոն վտանգավոր է դառնում. «Այսօր մեկնում եմ Վաշինգտոնից՝ հանդիպելու ԵԱՀԿ համանախագահներին՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հաջորդ քայլերը: Ստատուս քվոն գնալով ավելի վտանգավոր է դառնում»։

Այս խորագրի վերջին նյութերը