ԼՂՀ ՊՆ-ն հրապարակել է դիվերսիոն խմբի գերեվարված անդամի լուսանկարները
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հրապարակել է օրերս ադրբեջանական կողմի ձեռնարկած հետախուզադիվերսիոն գործողության դիվերսիոն խմբի գերեվարված անդամի լուսանկարը։ Այս մասին հայտնում են ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից։ «Ադրբեջանական քարոզչությունը ոչ մի կերպ չցանկանալով ընդունել իրականությունը, հերքում է ցանկացած տեղեկություն, որը բացահայտում է հարևան երկրի արկածախնդիր պահվածքը: Քանի որ վերջինիս կողմից հերքվել է նաև մեր հրապարակած լուսանկարների հավաստիությունն ու դրանցում պատկերված իրեղեն ապացույցների պատկանելությունը դիվերսիոն հետախուզական խմբի գերեվարված անդամ Գուլիև Շահբազ Ջալալօղլուին, ուստի ներկայացնում ենք նաև վերջինիս լուսանկարները, որոնք արվել են մեր կողմից»,-ասվում է հաղորդագրությունում:
ԼՂՀ ՊՆ-ն հրապարակել է դիվերսիոն խմբի գերեվարված անդամի լուսանկարները
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հրապարակել է օրերս ադրբեջանական կողմի ձեռնարկած հետախուզադիվերսիոն գործողության դիվերսիոն խմբի գերեվարված անդամի լուսանկարը։ Այս մասին հայտնում են ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից։
«Ադրբեջանական քարոզչությունը ոչ մի կերպ չցանկանալով ընդունել իրականությունը, հերքում է ցանկացած տեղեկություն, որը բացահայտում է հարևան երկրի արկածախնդիր պահվածքը: Քանի որ վերջինիս կողմից հերքվել է նաև մեր հրապարակած լուսանկարների հավաստիությունն ու դրանցում պատկերված իրեղեն ապացույցների պատկանելությունը դիվերսիոն հետախուզական խմբի գերեվարված անդամ Գուլիև Շահբազ Ջալալօղլուին, ուստի ներկայացնում ենք նաև վերջինիս լուսանկարները, որոնք արվել են մեր կողմից»,-ասվում է հաղորդագրությունում: