Հանրապետականներ Սերժ Սարգսյանի, Գալուստ Սահակյանի կամ Էդուրադ Շարմազանովի արտահայտած մտքերն ու նրանց վարքագիծը հասկանալու համար միայն քաղաքագիտության իմացությունը բավարար չէ։
Ընդհանրապես քաղաքական սուբյեկտների վարքագիծը հասկանալու համար քաղաքագիտության, տնտեսագիտության և գիտության այլ ճյուղերի իմացությունն օգնում է: Որոշ դեպքերում այս կամ այն սուբյեկտի վարքագիծը հասկանալու համար բավարար է միայն քաղաքագիտությունը, սակայն հանրապետականների դեպքը այլ է․ նրանց հասկանալու համար այլ հմտություններ են անհրաժեշտ:
Օրինակ՝ քաղաքագիտությունը հիմնականում իր ուսումնասիրության առարկային՝ մարդուն կամ քաղաքական ուժին, ընդունում է որպես ռացիոնալ էակ կամ ռացիոնալ կառույց, ինչն օգնում է տրամաբանորեն հասկանալ այդ սուբյեկտների վարքագիծը, սակայն Գալուստ Սահակյանի քաղաքական հայտարարությունները հասկանալու համար անհրաժեշտ է դիմել ոչ թե քաղաքագիտությանը կամ տրամաբանությանը, այլ բժշկագիտության, ավելի կոնկրետ՝ հոգեբանություն օգնությանը:
Շատ առումներով Էդուարդ Շարմազանովի վարքագիծը նման է Գալուստ Սահակյանի վարքագծին:
Մի պարզ օրինակ՝ սույն թվականի փետրվարի 5-ին Շարմազանովը հայտարարել է. «ՀայաստանիՀանրապետականկուսակցությունումերբեքվարչապետիևկառավարությանհրաժարականիհարցչիքննարկվել: Բոլորնրանց, ովքերմտահոգվածենայդհրաժարականով, խորհուրդկտամսառըջուրխմելևհանգիստքնել»: Այնուհետև մարտի 27-ին նա հայտարարել է. «ՀՀԿ-իքաղաքականօրակարգումվարչապետիեւառհասարակկառավարությանփոփոխությանհարցչկա»: Իսկ ապրիլի 3-ին Շարմազանովը հայտարարել է. «ՎարչապետՏիգրանՍարգսյանըհրաժարականէտվել: ԴեռևսմեկամիսառաջէրՏիգրանՍարգսյանընմանխնդրանքովդիմելՍերժՍարգսյանին, բայցքանիոր «կուտակայինի» հարցըՍԴ–ումէր, ՍերժՍարգսյանընրանխնդրելէդեռևսշարունակելպաշտոնավարումը»:
Քաղաքագիտությունը և տրամաբանությունը մեծ խնդրի են բախվում Շարմազանովի նման հայտարարություններից հետո, որովհետև վերջիններս անզոր են բացատրելու Շարմազանովի նման հայտարարությունները: Նման դեպքերում օգնության են հասնում բժշկագիտությունը, հոգեբանությունը և այլն:
Գալուստ Սահակյանից ու Էդուարդ Շարմազանովից հետ չի մնում նաև Սերժ Սարգսյանը:
Եթե Սերժ Սարգսյանի ելույթները փորձենք իրար կողք դնենք ու հասկանալ այդ ելույթներում հնչեցված մտքերի միջև կապը, ապա կառաջանան լուրջ խնդիրներ: Օրինակները բազմաթիվ են․ 2013թ. մարտի 18-ին Սարգսյանը, խոսելով Ասոցացման պայմանագրի մասին հայտարարել է. «Մենքազնիվենքմերվարքում, մերգործունեությանմեջ: Մենքմեկինչենքխոստանում, որվաղըվազելովգալուենքուհետոգնումմյուսինասում՝ոչձեզմոտենքգալիս»: Իսկ նույն թվականի սեպտեմբերի 3-ին հայտարարել է, որ Հայաստանը միանում է Մաքսային միությանը: Նման հայտարարություններից հետո ոչ միայն խնդիր է առաջանում տրամաբանական կապ գտնել այդ ելույթների միջև, այլև տպավորություն է ստեղծվում, որ նման մարդկանց մոտ հոգեբանական ինչ-որ խնդիրներ կան:
Սույն թվականի հուլիսի 8-ին Սերժ Սարգսյանը Արգենտինայում հայտարարել է, որ Հայաստանը կարող է կապել Արգենտինան Մաքսային միության և ԱՊՀ երկրների հետ: Իրականում Հայաստանը Մաքսային միության անդամ չէ, և շատ դժվար է պատկերացնել թե ինչպես Հայաստանը պետք է կապի Արգենտինային Մաքսային միությանը: Հետո աշխարհագրություն իմացող մարդու համար, որը գիտի Հայաստանի և Արգենտինայի տեղը, շատ դժվար է պատկերացնել, թե Մաքսային միության հետ սահման չունեցող Հայաստանը ոնց է կապելու Մաքսային միությունից շատ հեռու գտնվող ու սահման չունեցող Արգենտինային:
Հանրապետական կուսակցության անդամների արտահայտած մտքերի միջև տրամաբանական կապ գտնելը շատ դժվար է, առավել դժվար է կապ գտնել նրանց արտահայտած մտքերի ու իրականության միջև: Սա լուրջ խնդիր է, որի լուծումը մոտ ապագայում տեսանելի չէ: Ավելի ճիշտ, լուծում կա, բայց ոչ թե հոգեբանական, այլ զուտ քաղաքական ու քաղաքագիտական գործիքների կիրառմամբ։
Խոսքը, տրամաբանությունը և հանրապետականները
Հանրապետականներ Սերժ Սարգսյանի, Գալուստ Սահակյանի կամ Էդուրադ Շարմազանովի արտահայտած մտքերն ու նրանց վարքագիծը հասկանալու համար միայն քաղաքագիտության իմացությունը բավարար չէ։
Ընդհանրապես քաղաքական սուբյեկտների վարքագիծը հասկանալու համար քաղաքագիտության, տնտեսագիտության և գիտության այլ ճյուղերի իմացությունն օգնում է: Որոշ դեպքերում այս կամ այն սուբյեկտի վարքագիծը հասկանալու համար բավարար է միայն քաղաքագիտությունը, սակայն հանրապետականների դեպքը այլ է․ նրանց հասկանալու համար այլ հմտություններ են անհրաժեշտ:
Օրինակ՝ քաղաքագիտությունը հիմնականում իր ուսումնասիրության առարկային՝ մարդուն կամ քաղաքական ուժին, ընդունում է որպես ռացիոնալ էակ կամ ռացիոնալ կառույց, ինչն օգնում է տրամաբանորեն հասկանալ այդ սուբյեկտների վարքագիծը, սակայն Գալուստ Սահակյանի քաղաքական հայտարարությունները հասկանալու համար անհրաժեշտ է դիմել ոչ թե քաղաքագիտությանը կամ տրամաբանությանը, այլ բժշկագիտության, ավելի կոնկրետ՝ հոգեբանություն օգնությանը:
Շատ առումներով Էդուարդ Շարմազանովի վարքագիծը նման է Գալուստ Սահակյանի վարքագծին:
Մի պարզ օրինակ՝ սույն թվականի փետրվարի 5-ին Շարմազանովը հայտարարել է. «Հայաստանի Հանրապետական կուսակցությունում երբեք վարչապետի և կառավարության հրաժարականի հարց չի քննարկվել: Բոլոր նրանց, ովքեր մտահոգված են այդ հրաժարականով, խորհուրդ կտամ սառը ջուր խմել և հանգիստ քնել»: Այնուհետև մարտի 27-ին նա հայտարարել է. «ՀՀԿ-ի քաղաքական օրակարգում վարչապետի եւ առհասարակ կառավարության փոփոխության հարց չկա»: Իսկ ապրիլի 3-ին Շարմազանովը հայտարարել է. «Վարչապետ Տիգրան Սարգսյանը հրաժարական է տվել: Դեռևս մեկ ամիս առաջ էր Տիգրան Սարգսյանը նման խնդրանքով դիմել Սերժ Սարգսյանին, բայց քանի որ «կուտակայինի» հարցը ՍԴ–ում էր, Սերժ Սարգսյանը նրան խնդրել է դեռևս շարունակել պաշտոնավարումը»:
Քաղաքագիտությունը և տրամաբանությունը մեծ խնդրի են բախվում Շարմազանովի նման հայտարարություններից հետո, որովհետև վերջիններս անզոր են բացատրելու Շարմազանովի նման հայտարարությունները: Նման դեպքերում օգնության են հասնում բժշկագիտությունը, հոգեբանությունը և այլն:
Գալուստ Սահակյանից ու Էդուարդ Շարմազանովից հետ չի մնում նաև Սերժ Սարգսյանը:
Եթե Սերժ Սարգսյանի ելույթները փորձենք իրար կողք դնենք ու հասկանալ այդ ելույթներում հնչեցված մտքերի միջև կապը, ապա կառաջանան լուրջ խնդիրներ: Օրինակները բազմաթիվ են․ 2013թ. մարտի 18-ին Սարգսյանը, խոսելով Ասոցացման պայմանագրի մասին հայտարարել է. «Մենք ազնիվ ենք մեր վարքում, մեր գործունեության մեջ: Մենք մեկին չենք խոստանում, որ վաղը վազելով գալու ենք ու հետո գնում մյուսին ասում՝ ոչ ձեզ մոտ ենք գալիս»: Իսկ նույն թվականի սեպտեմբերի 3-ին հայտարարել է, որ Հայաստանը միանում է Մաքսային միությանը: Նման հայտարարություններից հետո ոչ միայն խնդիր է առաջանում տրամաբանական կապ գտնել այդ ելույթների միջև, այլև տպավորություն է ստեղծվում, որ նման մարդկանց մոտ հոգեբանական ինչ-որ խնդիրներ կան:
Սույն թվականի հուլիսի 8-ին Սերժ Սարգսյանը Արգենտինայում հայտարարել է, որ Հայաստանը կարող է կապել Արգենտինան Մաքսային միության և ԱՊՀ երկրների հետ: Իրականում Հայաստանը Մաքսային միության անդամ չէ, և շատ դժվար է պատկերացնել թե ինչպես Հայաստանը պետք է կապի Արգենտինային Մաքսային միությանը: Հետո աշխարհագրություն իմացող մարդու համար, որը գիտի Հայաստանի և Արգենտինայի տեղը, շատ դժվար է պատկերացնել, թե Մաքսային միության հետ սահման չունեցող Հայաստանը ոնց է կապելու Մաքսային միությունից շատ հեռու գտնվող ու սահման չունեցող Արգենտինային:
Հանրապետական կուսակցության անդամների արտահայտած մտքերի միջև տրամաբանական կապ գտնելը շատ դժվար է, առավել դժվար է կապ գտնել նրանց արտահայտած մտքերի ու իրականության միջև: Սա լուրջ խնդիր է, որի լուծումը մոտ ապագայում տեսանելի չէ: Ավելի ճիշտ, լուծում կա, բայց ոչ թե հոգեբանական, այլ զուտ քաղաքական ու քաղաքագիտական գործիքների կիրառմամբ։
Արմեն Գրիգորյան