Լրահոս

10.07.2014 17:12


Թեհրանը կվերսկսի ուրանի հարստացումը մինչև 20%, եթե «վեցնյակը» չհամաձայնի նրա պայմաններին

Թեհրանը կվերսկսի ուրանի հարստացումը մինչև 20%, եթե «վեցնյակը» չհամաձայնի նրա պայմաններին

Թեհրանը կվերսկսի ուրանի հարստացումը 20%-ով, եթե «վեցնյակը» չհամաձայնի Իրանի՝ 190 հազար ցենտրիֆուգի իզոտոպ ստանալու պայմանին։ Այս մասին հաղորդել է «Տասնիմ» գործակալությունը։

«Երկիրն ամեն տարի 20 հազար ՄՎտ էլեկտրաէներգիայի կարիք ունի, որը ստացվում է Բուշերի աէկում, – նշել է Իրանի խորհրդարանի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Ալաէդդին Բորուջերդին։ – Այդ ծավալն անհրաժեշտ է ուրանի հարստացման համար...»։

Խորհրդարանի ներկայացուցիչը նշել է նաև, որ Իրանը շարունակելու է միջուկային հետազոտությունները և գործունեությունն այդ ոլորտում ՄԱԳԱՏԷ–ի առկա պահանջների շրջանակներում։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ—ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը