Այսօր ՀՖՖ գրասենյակում տեղի ունեցավ Հայաստանի Բարձրագույն խմբի 2014/2015 թթ. առաջնության վիճակահանությունը: 7 ակումբներ ստացան իրենց մրցաշարային համարները, որի հիման վրա կկազմվի առաջնության խաղացանկը: «Ուլիսը» չի մասնակցի առաջնությանը մինչև սահմանված վերջնաժամկետը առաջնության մասնակցելու հավաստագիրը չներկայացնելու պատճառով:
Ակումբները ստացան հետևյալ համարները.
«Փյունիկ»
«Գանձասար»
«Ալաշկերտ»
«Շիրակ»
«Բանանց»
«Արարատ»
«Միկա»
Քանի որ ՀՀ Առաջին խմբի 2014/2015 թթ. առաջնությանը մասնակցելու են միայն Բարձրագույն խմբի դուստր թիմերը, այս տարի Առաջին խմբի առաջնության համար չի անցկացվի առանձին վիճակահանություն, իսկ խաղացանկը կկազմվի Բարձրագույն խմբի խաղացանկին համապատասխան:
Կայացավ ՀՀ Բարձրագույն խմբի վիճակահանությունը