Լրահոս

10.07.2014 16:10


Հյուսթոնի արվարձանում երեխաներին սպանողը նրանց հայրն էր

Հյուսթոնի արվարձանում երեխաներին սպանողը նրանց հայրն էր

Զինված տղամարդը, որը սպանել է չորս երեխայի և երկու տղամարդու Հյուսթոնի արվարձանում, նախնական տվյալներով, սպանված երեխաների հայրն էր։ Այս մասին փոխանցում է «Associated Press»-ը՝ տեղական իշխանություններին հղումով։ Ավելի վաղ հաղորդվում էր հինգ սպանված երեխայի մասին։

Տղամարդու ողջ մնացած աղջիկը պատմել է ոստիկաններին, որ զոհվածների թվում նրա երկու կրտսեր եղբայրներն են և երկու կրտսեր քույրերը։ Աղջկա խոսքերով՝ երեխաներին և հարազատներին սպանելուց հետո տղամարդն ուղղվել է նրանց տատիկի տուն նրան ևս սպանելու նպատակով։ Ավելի ուշ տղամարդուն ոստիկանները ձերբակալել են հանցագործության վայրից մոտ 5 կմ հեռու։ Նրանք երկու զրահամեքենայով արգելափակել են մարդասպանի մեքենան։ Մի քանի ժամվա բանակցություններից հետո վերջինը հանձնվել է իշխանություններին։

Տեղեկացնում է «ՌԻԱ նովոստի»–ն։

Այս խորագրի վերջին նյութերը