Եթե Սերժ Սարգսյանին իրոք մտահոգեր հայ ժողովրդի դեմ ուղղված այս կամ այն զենքի առկայությունը...
Արգենտինական «La Nacion»-ին տված հարցազրույցում Սերժ Սարգսյանն իրեն իրավունք վերապահեց խոսել հայ ժողովրդի անունից՝ ասելով. «Մեզ համար դա շատ ցավոտ թեմա է, և մեր ժողովուրդը շատ է մտահոգվում, որ մեր ռազմավարական գործընկերը զենք է վաճառում Ադրբեջանին»։
Ազատիչը, լինելով ոչ լեգիտիմ նախագահ, իրավական և բարոյական ոչ մի լիազորություն չունի խոսելու հայ ժողովրդի անունից: Եթե Սերժ Սարգսյանին իրոք մտահոգեր հայ ժողովրդի դեմ ուղղված այս կամ այն զենքի առկայությունը, ապա, առաջին հերթին, պետք է ոչնչացներ հենց Հայաստանի Հանրապետությունում գտնվող ավերիչ զենքը՝ յուր բռնապետական ռեժիմը, որն ակտիվորեն աշխատում է հայաստանցու և հայոց պետականության դեմ: Սերժ Սարգսյանը և նրա արատավոր ռեժիմը՝ ահա սա՛ է հայ ժողովրդի դեմ ուղղված ամենաավերիչ զենքը, ու քանի դեռ այս զենքը չի չեզոքացվել, խաղաղության և անվտանգության մասին խոսակցություններն անտեղի են:

Տաթևիկ Պողպատյան
https://www.facebook.com/pogp.tatev/posts/4270551459507