Ուրուգվայի նախագահը աղքատ մարդ է. նա Սերժից վախենալու բան չունի
Երեկ համացանցը ողողված էր հերթական սկանդալային լուրով, որ Արգենտինայի նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Քիրշները տարածաշրջանային այցով իր երկրում գտնվող Սերժ Սարգսյանին հրաժարվել է ընդունել:
Դե, իհարկե, տհաճ է, համարյա այնքան, որքան Աստանայում Նազարբաևի կողմից Ալիևի նամակն ընթերցելը: Մարդը նախապես պայմանավորված պաշտոնական այցով քո երկիր է գալիս, իսկ դու նրան արհամարհում ես:
Բայց այդ կնոջն էլ կարելի է, չէ՞, հասկանալ: Ախր, նման հանդիպումներից առաջ նախագահին ծանոթացնում են տվյալ բարձրաստիճան պաշտոնյայի քաղաքական նկարագրին: Դե, ասել են, որ Սարգսյանն իր պաշտոնավարման 6 տարիների ընթացքում երկիրը հասցրել է սնանկացման եզրին, իսկ սեփական ժողովրդին՝ չքավորության: Բացի այդ, ասել են, որ տնտեսական անկման տեմպերով Հայաստանը վերջից առաջինն է։
Ասած կլինեն նաև, որ մարդիկ իրենց հայրենիքից ուղղակի փախչում են, իսկ նրանց համար, ովքեր համառորեն ցանկանում են մնալ ու պայքարել, այնպիսի անտանելի պայմաններ էն ստեղծում, որ նրանց մի զգալի հատվածն էլ ստիպված է հեռանում երկրից, որ Սարգսյանը երկրի ազգային հարստությունն աջուձախ վաճառում է, իսկ ռազմավարական օբյեկտների ու շահութաբեր բիզնեսների մի մասն էլ իր ընտանեկան կլանի անդամների անունից իրեն վերցնում, որ պայքարողներին մտացածին պատրվակներով բանտերն է լցնում, իսկ իր իշխանության հենարան հանդիսացող ու իրեն հլու–հնազանդ ծառայողներին էլ թույլատրել է իրենց բաժին թուլափայը ստանալու համար թալանել հնարավոր մնացածը, ու նաև ինչ օրենք ուզենան՝ խախտեն, անգամ կարող են իրենց ու մերձավոր շրջապատի համար սահմանված լիմիտի շրջանակներում մարդ սպանել ու անպատիժ մնալ: Ասում են՝ Արգենիտինայի նախագահն ընդհատել է զեկուցողին ու վախվորած հարցրել՝ դոն Սերջո կոնկիստադո՞րո: Ասել են, այո, բայց «կոնկիստադորո անբաշարքո», քանի որ իր երկրից դուրս ոչինչ չի կարողանում անել, դրա համար սեփական ժողովրդի հանդեպ է «կոնկիստադորություն» անում: Դե, ասենք, ընտանիքի խեղճուկրակ հոր նման, որ դրսում ով ասես՝ ճնշում է նրան, ինքն էլ գալիս, տանը սեփական երեխաներին ու կնոջն է ջարդուփշուր անում, որպեսզի գոնե նրանց հանդեպ իրեն տղամարդ զգա: Ու զեկուցողն ասել է, թե սա դեռ ամենը չէ. եղբայրն էլ՝ Սաշիկո Անտանելլին, Հայաստանում ասֆալտի պիրատ է աշխատում: Հիմա այսքանը լսելուց հետո կին է, չէ՞, վերջապես, վախեցել է, թե սրան ինչպե՞ս իր կաբինետ թողնի, ախր սա որ սեփական ժողովրդի հանդեպ է այսպես վարվում, սրանից ամեն ինչ սպասելու է:
Դրա համար մեր գործող նախագահի արտասահմանյան այցելությունները կազմակերպելուց առաջ պետք է ճշտեն այդ երկրում ինտերնետ կապի առկայությունը, ու եթե ունեն, կնշանակի՝ իմաստ չունի այդտեղ գնալ. նրանք մեր մասին ամեն ինչ գիտեն, ավելի լավ է գնալ այնպիսի երկիր, որտեղ միայն Սերժ Սարգսյանի ենթակայության տակ գործող հայկական հեռուստաալիքներն են բռնում ու հանգիստ կարող են ընդունել «ապահով Հայաստանի» նախագահին, հլա մի բան էլ մեր «հաջողված» փորձի հետ ծանոթանան:
Սա պետք է մեզ դաս լինի, որ կա՛մ ժամ առաջ հեռացնենք մեզ խայտառակողին, կա՛մ այս խայտառակությանը գոնե լոկալիզացնենք, մինչև մի կարգին իշխանություն ձևավորվի, որ դուրս գնալիս չամաչենք։
Ուրուգվայի նախագահը աղքատ մարդ է. նա Սերժից վախենալու բան չունի
Երեկ համացանցը ողողված էր հերթական սկանդալային լուրով, որ Արգենտինայի նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Քիրշները տարածաշրջանային այցով իր երկրում գտնվող Սերժ Սարգսյանին հրաժարվել է ընդունել:
Դե, իհարկե, տհաճ է, համարյա այնքան, որքան Աստանայում Նազարբաևի կողմից Ալիևի նամակն ընթերցելը: Մարդը նախապես պայմանավորված պաշտոնական այցով քո երկիր է գալիս, իսկ դու նրան արհամարհում ես:
Բայց այդ կնոջն էլ կարելի է, չէ՞, հասկանալ: Ախր, նման հանդիպումներից առաջ նախագահին ծանոթացնում են տվյալ բարձրաստիճան պաշտոնյայի քաղաքական նկարագրին: Դե, ասել են, որ Սարգսյանն իր պաշտոնավարման 6 տարիների ընթացքում երկիրը հասցրել է սնանկացման եզրին, իսկ սեփական ժողովրդին՝ չքավորության: Բացի այդ, ասել են, որ տնտեսական անկման տեմպերով Հայաստանը վերջից առաջինն է։
Ասած կլինեն նաև, որ մարդիկ իրենց հայրենիքից ուղղակի փախչում են, իսկ նրանց համար, ովքեր համառորեն ցանկանում են մնալ ու պայքարել, այնպիսի անտանելի պայմաններ էն ստեղծում, որ նրանց մի զգալի հատվածն էլ ստիպված է հեռանում երկրից, որ Սարգսյանը երկրի ազգային հարստությունն աջուձախ վաճառում է, իսկ ռազմավարական օբյեկտների ու շահութաբեր բիզնեսների մի մասն էլ իր ընտանեկան կլանի անդամների անունից իրեն վերցնում, որ պայքարողներին մտացածին պատրվակներով բանտերն է լցնում, իսկ իր իշխանության հենարան հանդիսացող ու իրեն հլու–հնազանդ ծառայողներին էլ թույլատրել է իրենց բաժին թուլափայը ստանալու համար թալանել հնարավոր մնացածը, ու նաև ինչ օրենք ուզենան՝ խախտեն, անգամ կարող են իրենց ու մերձավոր շրջապատի համար սահմանված լիմիտի շրջանակներում մարդ սպանել ու անպատիժ մնալ:
Ասում են՝ Արգենիտինայի նախագահն ընդհատել է զեկուցողին ու վախվորած հարցրել՝ դոն Սերջո կոնկիստադո՞րո: Ասել են, այո, բայց «կոնկիստադորո անբաշարքո», քանի որ իր երկրից դուրս ոչինչ չի կարողանում անել, դրա համար սեփական ժողովրդի հանդեպ է «կոնկիստադորություն» անում: Դե, ասենք, ընտանիքի խեղճուկրակ հոր նման, որ դրսում ով ասես՝ ճնշում է նրան, ինքն էլ գալիս, տանը սեփական երեխաներին ու կնոջն է ջարդուփշուր անում, որպեսզի գոնե նրանց հանդեպ իրեն տղամարդ զգա: Ու զեկուցողն ասել է, թե սա դեռ ամենը չէ. եղբայրն էլ՝ Սաշիկո Անտանելլին, Հայաստանում ասֆալտի պիրատ է աշխատում:
Հիմա այսքանը լսելուց հետո կին է, չէ՞, վերջապես, վախեցել է, թե սրան ինչպե՞ս իր կաբինետ թողնի, ախր սա որ սեփական ժողովրդի հանդեպ է այսպես վարվում, սրանից ամեն ինչ սպասելու է:
Դրա համար մեր գործող նախագահի արտասահմանյան այցելությունները կազմակերպելուց առաջ պետք է ճշտեն այդ երկրում ինտերնետ կապի առկայությունը, ու եթե ունեն, կնշանակի՝ իմաստ չունի այդտեղ գնալ. նրանք մեր մասին ամեն ինչ գիտեն, ավելի լավ է գնալ այնպիսի երկիր, որտեղ միայն Սերժ Սարգսյանի ենթակայության տակ գործող հայկական հեռուստաալիքներն են բռնում ու հանգիստ կարող են ընդունել «ապահով Հայաստանի» նախագահին, հլա մի բան էլ մեր «հաջողված» փորձի հետ ծանոթանան:
Սա պետք է մեզ դաս լինի, որ կա՛մ ժամ առաջ հեռացնենք մեզ խայտառակողին, կա՛մ այս խայտառակությանը գոնե լոկալիզացնենք, մինչև մի կարգին իշխանություն ձևավորվի, որ դուրս գնալիս չամաչենք։
Արմեն Հարությունյան
https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1438542979750818&id=100007853887323