Լրահոս

10.07.2014 15:02


Ադրբեջանական դիվերսիոն ներթափանցման փորձ է կասեցվել. դիվերսանտների մի մասը ձերբակալվել է

Ադրբեջանական դիվերսիոն ներթափանցման փորձ է կասեցվել. դիվերսանտների մի մասը ձերբակալվել է
ԼՂՀ և ՀՀ պետական սահմանահատվածում (Քարվաճառի ուղղություն) հակառակորդը ձեռնարկել է հերթական հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձ, այս մասին տեղեկացնում է ԼՂՀ պաշտպանության նախարարությունը:

Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում՝ հակառակորդի հետախուզադիվերսիոն խումբը ժամանակին հայտնաբերվել է, անդամների մի մասը ձերբակալված են, մյուսները դիմել են փախուստի:

Գործողության արդյունքում հայկական կողմը կորուստներ չի ունեցել:

Այս խորագրի վերջին նյութերը