Կարծիք

10.07.2014 13:22


Մերի Մովսիսյան. ««Վերջին բոլշևիկի» արգենտինյան սուտը »

Մերի Մովսիսյան. ««Վերջին բոլշևիկի» արգենտինյան սուտը »

Սերժ Սարգսյանը, գտնվելով Արգենտինայում, «La Nacion» արգենտիական գործակալություն պաշտոնական այցի ժամանակ հարցազրույց է տվել, որում բացահայտ ստել է։ Պատասխանելով «La Nacion»–ի այն հարցին, թե ում եք հրավիրել Հայոց ցեղասպանության հարյուրամյակին նվիրված միջոցառումներին, Սարգսյանը պատասխանել է. «Հրավերքներն ուղղվել են այն երկրների առաջնորդներին, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը»։
Սա միանշանակ սուտ է, սուտ է այն առումով, որ Հայոց ցեղասպանության հարյուրամյակին պաշտոնական հրավերք են ստացել ոչ միայն հայոց Ցեղասպանությունը ճանաչած երկրների առաջնորդները, այլև չճանաչած, ու, ավելին ասեմ, դրան անմիջական մասնակցություն ունեցած երկրիրը։
Մինչդեռ Սարգսյանը La Nacion–ին ասել է, որ «Մենք կցանկանայինք հրավիրել Թուրքիայի նախագահին և հնարավորություն տալ սեփական աչքերով տեսնել այն հարյուր հազարավոր մարդկանց, որոնք գալու են Ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումների»։
Կարծում եմ՝ ոչ մեկ չի մոռացել Սարգսյանի «նախաձեռնողական հրավերքը», որը մեկ տարով հետաձգեց Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը։
Հիշեցնեմ Սարգսյանի մայիս 27-յան հերթական «նախաձեռնությունը». «Օգտվելով այս առիթից` պաշտոնապես հրավիրում եմ Թուրքիայի նախագահին, ով էլ որ ընտրվի առաջիկա ընտրությունների ժամանակ, այցելելու Հայաստան 2015 թվականի ապրիլի 24-ին և առերեսվելու Հայոց ցեղասպանության պատմության խոսուն վկայություններին» (http://www.president.am/hy/press-release/item/2014/05/27/President-Serzh-Sargsyan-Commission-on-coordination-of-activities-dedicated-to-100th-anniversary-of-Armenian-Genocide/#!officialPhotos
Սա արդեն Սարգսյանի կատարյալ ապաշնորհության մասին է վկայում։ Նա բացարձակապես չի գիտակցում «զբաղեցրած» պաշտոնից բխող պատասխանատվությունը։ Ցավոք, բայց փաստացի Սարգսյանը կոչվում է ՀՀ նախագահ, որը պետք է ինքնասիրություն ունենա՝ չստորանալու մյուսների մոտ, չստորացվելու մյուսների կողմից, և վերջապես հասկանա, որ երկիր է ներկայացնում, մի ամբողջ ազգ է ներկայացնում։ Սարգսյանն «իզգոյ» է ոչ միայն սեփական ժողովրդի կողմից, այլև ալամ աշխարհի՝ Արևելքից Արևմուտք, Հարավից Հյուսիս։ Ժամանակն է, մի բան էլ անցել է, Սարգսյանը պետք է հեռանա՝ կնքելով իրեն սպառած այս քաղաքական համակարգի վախճանը։

Մերի Մովսիսյան

Այս խորագրի վերջին նյութերը