Լրահոս

10.07.2014 12:39


«ՀԱՄԱՍ»–ն Իսրայելի հետ հարադադարի պայմաններն է ներկայացրել

«ՀԱՄԱՍ»–ն Իսրայելի հետ հարադադարի պայմաններն է ներկայացրել

Գազայի հատվածը վերահսկող պաղեստինյան «ՀԱՄԱՍ» շարժումն իսրայելական իշխանությանը հրադադարի երկու պայման է ներկայացրել։ Ինչպես ուղիղ եթերում հայտարարել է շարժման քաղբյուրոյի ղեկավար Խալեդ Մաշաալը, «Նեթանյահուն պետք է դադարեցնի պատերազմը պաղեստինցի ժողովրդի դեմ Գազայի հատվածում և Արևմտյան ափին, ինչպես նաև փոխի բնակեցման քաղաքականությունը և վերաբերմունքը ձերբակալված անձանց նկատմամբ»։ Նա պահանջել է Գազայում գործող խմբավորումներին իրենց վրա վերցնել հրետակոծման պատասխանատվությունը, իսկ պաղեստինյան իշխանությունից և պաշտպանական ուժերից՝ կանգնել ժողովրդի կողքին։

«Մենք գտնվում ենք մեկ դիրքում, և թշնամին մեր մեջ տարբերություն չի դնում», – ընդգծել է նա։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը