Ադրբեջանական կողմը կրակոցներ է արձակել Չինարիի ուղղությամբ
Հակառակորդն այս գիշեր կրակ է բացել Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղի ուղղությամբ եւ 4 ժամ շարունակ կրակի տակ պահել ամբողջ գյուղը: Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց Տավուշի մարզի Չինարի համայնքի ղեկավար Սամվել Սաղոյանը:
«Կրակոցներ են եղել մինչև գիշերը ժամը 1:30-ը: Թեթեւակի վնասներ են` տանիք, պատուհան, սառնարան: Ժողովուրդն արդեն սովորել է, պաշտպանվում են: Գիշերային ժամերին լույսերն անջատում ենք, մի տեղ պատսպարվում»,- ասել է նա:
Գյուղապետի խոսքով՝ գնդակոծությունից վիրավորներ ու մեծ նյութական վնասներ չունեն. «Ամեն օր էլ կրակում են, բայց մենք արդեն սովորել ենք, պարզապես այս անգամ ավելի երկար հնչեցին կրակոցները»:

Մանրամասները՝ News.am–ում։