Քաղաքական

09.07.2014 23:18


Սերժ Սարգսյան. «Չի բացառվում պատերազմի վերսկսումը»

Սերժ Սարգսյան. «Չի բացառվում պատերազմի վերսկսումը»

Սերժ Սարգսյանը Հարավային Ամերիկա կատարած պաշտոնական այցի շրջանակներում այսօր ժամանել է Ուրուգվայ։

Azatutyun.am–ի փոխանցմամբ՝ նրա գլխավորած պատվիրակությունը կայցելի Մոնտեվիդեոյի Արմենիա հրապարակ, այնուհետև նախագահական պալատ, որտեղ Սերժ Սարգսյանին կընդունի այդ երկրի նախագահ Խոսե Մուխիկան՝ աշխարհի ամենաաղքատ նախագահներից մեկը։

Արգենտինայում քաղաքական հանդիպումներն այնքան էլ հաջող չէին այն իմաստով, որ երկրի նախագահ Կրիստինա Ֆերնանդես Դե Կիրչները հիվանդության պատճառով չէր մասնակցում որևէ պաշտոնական հանդիպման, այդ թվում՝ այսօր երկրի անկախության օրվա առթիվ անցկացված միջոցառումներին։

Սերժ Սարգսյանին ընդունել է Արգենտինայի փոխնախագահ Ամադո Բուդուն, երբ ամբողջ արգենտինական մամուլը սպասում էր փոխնախագահի հրապարակային հայտնությանը, քանի որ նրան դատել էին կոռուպցիոն մեղադրանքներով։ Ընդդիմությունը պահանջում է Բուդուի հրաժարականը։ Եվ այս պայմաններում մի փոքր տարօրինակ էր այն փաստը, որ Սերժ Սարգսյանին նախագահի անունից ընդունեց փոխնախագահը, ով խնդիրներ ունի արդարադատության հետ։

Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ ուզում է բարեկամ երկրների նախագահներին հրավիրել 2015 թվականի ապրիլի 24-ին Հայաստան։

Նա, անդրադառնալով ղարաբաղյան խնդրին, ասաց, որ չի բացառվում պատերազմի վերսկսումը, բայց Հայաստանը ունի բավականին ուժ և պատրաստ է այդ մարտահրավերներին։ Սերժ Սարգսյանը նաև ցավ հայտնեց, որ Ռուսաստանը, լինելով Հայաստանի թիվ մեկ դաշնակիցը, զենք է մատակարարում Ադրբեջանին։

Մանրամասները՝ Azatutyun.am–ում։

Այս խորագրի վերջին նյութերը