Լրահոս

09.07.2014 17:28


Իրաքի վարչապետ. «Իրաքյան Քրդստանի մայրաքաղաքը դառնում է ահաբեկիչների բազա»

Իրաքի վարչապետ. «Իրաքյան Քրդստանի մայրաքաղաքը դառնում է ահաբեկիչների բազա»

Իրաքյան Քրդստանի մայրաքաղաք Էրբիլը դառնում է «Իսլամական պետություն» խմբավորման բազա։ Այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել Իրաքի վարչապետ Նուրի ալ–Մալիկին ամենշաբաթյա հեռուստաուղերձում։

«Մենք չենք լռելու այն փաստի մասին, որ Էրբիլը դառնում է «Իսլամական պետության», «Ալ–Քաիդայի» և այլ ահաբեկիչների բազա», – ասել է իրաքյան կառավարության ղեկավարը։

Հիշեցնենք՝ երկրում հակամարտության աճի հետ մեկտեղ՝ սրվում է ներքաղաքական իրավիճակը։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը