Կարծիք

09.07.2014 18:05


«Իսկ ո՞վ ասաց, որ Գալուստ Սահակյանը ռուսերեն խոսել գիտի»

«Իսկ ո՞վ ասաց, որ Գալուստ Սահակյանը ռուսերեն խոսել գիտի»

Իշխանական քարոզչամիջոցներն ակտիվորեն տարածում են ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի «հայրենասիրությունը», թե՝ բա իմացա՞ք՝ ինչ եղավ. ռուսաստանցի պաշտոնյաների հետ Գրիգորիչը հայերեն է խոսում՝ ռսներին ցույց տալով, թե որտեղ են իրականում խեցգետինները ձմեռում։

Իսկ ո՞վ ասաց, որ Գալուստ Սահակյանը ռուսերեն խոսել գիտի։ Ձեզնից որևէ մեկը էդ մարդուն ռուսերեն որևէ բառ արտաբերելուց լսե՞լ է։ Խեղճը սկի հայերեն երկու նախադասություն չի կարողանում իրար կպցնել, էլ ուր մնաց՝ ռուսերեն ճարտասանի։
Իշխանական PR–շիկները նույնիսկ մարդու թերությունն են պատրաստ գլխի վրա շուռ տալ ու «հերոսության» տեղ անցկացնել։ Հա, ի դեպ, էդ որ Գալուստի ռուսերեն չխոսալը որպես փիս հայրենասիրություն եք ներկայացնում, չեք հասկանո՞ւմ, որ դրանով Սերժի բոստանն եք քար գցում։ Էդ մարդը ուր գնում՝ ռուսերեն է խոսում։ Անգամ Հայաստանում է ռուս պաշտոնյաների հետ ռուսերեն խոսում՝ «քծնել–քծնել մինչև վերջ» ծրագրի շրջանակներում։

Փաստորեն, ըստ գեբելսյան PR–շիկների՝ Գալուստ Սահակյանն ավելի հայրենասեր է, քան Սերժ Սարգսյանը։ Իսկ իրականում երկուսի հայրենիքն էլ փողն է։

Արեգնազ Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը