Լրահոս

04.09.2009 01:14


“Միացում” ազգային նախաձեռնության կազմակերպված հավաքի հայտարարությունը

“Միացում” ազգային նախաձեռնության կազմակերպված հավաքի հայտարարությունը

Արցախյան հակամարտության վերաբերյալ ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահների հուլիսի 10-ի համատեղ հայտարարությունը, Մադրիդյան սկզբունքների, ճանապարհային քարտեզի ընդհանրական հրպարկումը, ինչպես նաև նշյալ սկզբունքների շուրջ ՀՀ և Ադրբեջանի նախագահների միջև հիմնական համաձանության հասած լինելու մասին կատարված հայտարարությունները վկայում են, որ առաջիկա ամիսներին նոր և վտանգավոր զարգացումներ են սպասվում Արցախի և դրա հետ սերտորեն առնչվող Թուրքիայի հետ հրաբերությունների կապակցությամբ: Օգոստոսի 31-ին պաշտոնապես հրապարակվեց ՀՀ և Թուրքիայի միջև հարաբերությունների զարգացմանն ուղղված փաստաթղթերի փաթեթ, որի օգնությամբ փորձ է արվում վերջնականապես լուծել հայկական հարցն ի նպաստ Թուրքիայի: Նշված փաստաթղթի վավերացումը պարտադրելու է Հայաստանի Հանրապետությանը ճանչել Թուրքիան նրկա սահմաններով, որով վերավավերացվելու է 1921թ.-ի Կարսի պայմանագիրը: Պատմական հարթությամբ զբաղվող ենթահանձնաժողովի կողմից անվերջ քննարկվելու է ցեղասպանության հարցը, ինչպես նաև Հայաստանը ճանչաելու է ցանկացած երրորդ պետության տարածքային ամբողջականությունը և սահմանների անխախտելիությունը, ինչն ուղղակիորեն վերաբերվում է Արցախյան խնդրին: Միջազգային ուժերն ու Հայաստանի իշխանություններն այս առումով արդեն իսկ ձեռնարկել են ժողովրդի կարծիքը մշակելու գործունեությունը: Ստեղծված իրավիճակից ածանցող և ահագնացող մարտահրավերների համատեքստում Արցախի հարցի և Թուրքիայի հետ հարաբերությունների ակտիվ զարգացումների առնչությամբ ներկայացուցչական հավաք-քննարկման մասնակիցներս ընդունում ենք և հաստատում ենք հետևյալ սկզբունքներն ու մոտեցումները:
1. Արցախի Հանրապետության այսօրվա սահմանների պահպանումը և Թուրքիայի նկատմամբ պահանջատեր լինելու կեցվածքի պաշտպանությունը Հայաստանի և հայ ժողովրդի ներկայի և ապագայի համար ունեն լրջագույն նշանակություն: Մեր երկրի իշխանությունները, նաև հասարակական, քաղաքական կազմակերպություները իրավունք չունեն զիջումնր կատարել այս հիմնահարցերի շուրջ:
2. Արցախի հարցոմ մադրիդյան սկզբունքները, իսկ Թուրքիայի հանդեպ հայ ազգի իրավունքները շոշափող բանակցությունների բովանդակությունը, ընթաքը և ձեռք բերված համաձայնութունները ոչ միայն հակասում են Հայաստանի և հայ ժողովրդի կենսական շահերին, այլև իրական սպռնալիք են մեր հաջորդ սերունդներին:
3. Նշյալ հիմնահարցերի շուրջ զիջումների գնալու Հայաստանի իշխանությունների պատրաստկամությունն ու բոլոր փորձերը չեն կարող այլ կերպ որակվել, քան համազգային շահի դավաճանություն: Այս պարտվողական քաղաքականության դեմ միասնական պայքարը դավաճանական ընթացքի պատասխանատու Սերժ Սարգսյանին և նրա կամակատարներին իշխանությունից հեռացնելը հայ ժողովրդի ներկայիս գերխնդիրն է, որի վերականգմամբ է պայմանավորված մնացյալ հրցերի բարեհաջող հանգուցալուծումը: Իշխանությունների վարած պարտվողական քաղաքականությունն օր առաջ կանխելը պետք է հանդիսանա ընդդիմության գործունեության հիմնական առանցքը: Իրեն ընդդիմություն համարող որևէ ուժ, որի մոտեցումներն այս հիմնահարցերի նկատմամբ, ըստ էության, չեն տարբերվում իշխանությունների որդեգրած սկզբունքներից, չի կարող այլընտրանք համարվել գործող վարչախմբին: Որպես ընդդիմություն հանդես եկող ուժերն ու անհատները համազգային կարևորագույն այս հարցերում պարտավոր են ցուցաբերել սկզբունքային և հստակ, այլ ոչ թե հեղհեղուկ և անորոշ դիրքորշում:
Մադրիդյան սկզբունքները մերժելու գլխավոր և առաջին չափանիշը տարածքներ հանձնելու գաղփարի միանշանակ և ամբողջական մերժումն է: Միևնույն ժամանակ, արդեն հայտնի արձնագրություններում ցեղասպանության հարցի քննարկման և հայ ժողովրդի համար ամբողջությամբ անընդունելի Կարսի պյմանագրի փաստացի ընդունումը բացարձակապես մերժելի են: Միայն մասնակի մերժումը կամ այլ կետերի մասին առարկությունների արտահայտումը, փաստացի, նպաստում են վարվող պարտվողական քաղաքականությանը: Վերստին հայտարարում ու վերահաստատում ենք մեր այն աննահանջ դիրքորոշումը, որ Արցախն իր այսօրվա սահմաններով հանդիսանում է Հայաստանի անբաժանելի մասը և վաղ թե ուշ այն վերամիավորվելու է մայր պետությանը: Արցախի հիմանհարցին վերաբերող բոլոր միջանկյալ մարտավարական լուծումներն ու գործառույթները, ներառյալ ԼՂՀ-ին անչվող կետերն, ամբողջոթյամբ պետք է ուղենշեն և սպասարկեն ռազմավարական այս գերխնդիրը: Հավաքի մասնակիցներն իրենց վճռականությունն են հայտնում անկոտրում մնալ Արցախի և Արևմտյան Հայաստանի հիմնահարցերի պաշտպանության գործում և պատրաստակամ են նպաստելու այս հարցերի շուրջ ազգային լայն համախմբման հրամայականին:

"Միացում" ազգային նախաձեռնության կազմակերպված հավաքի մասնակիցներ

Այս խորագրի վերջին նյութերը