Կարծիք

09.07.2014 12:43


Վազգեն Պետրոսյան. «Երկիրը թալանելը քիչ է. վարչակարգը մտադիր է նաև դա լեգիտիմացնել»

Վազգեն Պետրոսյան. «Երկիրը թալանելը քիչ է. վարչակարգը մտադիր է նաև դա լեգիտիմացնել»

Իշխանություններն Ազգային ժողով են բերել «Գնումների մասին» և «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու մասին համապատասխան նախագիծ, որի միջոցով նրանք մտադիր են պետական բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում նաև` նախագահականի ծախսերը «թաքուն պահել»` իրավաբանորեն ամրագրելով, որ դա պետական գաղտնիք է: Սա ոչ միայն նորից ապացուցում է, որ վարչակարգը թքած է ունեցել, ունի ու կունենա ժողովրդի վրա, այլ նաև աբսուրդ է ցանկացած իրավաքաղաքական պրակտիկայի տեսանկյունից: Այսինքն, մեզ` քաղաքացիներիս, էշի տեղ են դնում, թե՝ «Դուք «նիրյատ» մի՛ եղեք պետական ծախսերի թեմայով. դուք չեք հասկանում դա, դա ձեր գործը չէ»:

Եթե սա կուլ տանք, ապա ազգ կոչվելու իրավունք չենք ունենա:

Վազգեն Պետրոսյան

Այս խորագրի վերջին նյութերը