Արթուր Բաղդասարյան. «Այժմ սահմանադրական փոփոխությունների կարիք չկա» (տեսանյութ)
«Օրինաց երկիր» կուսակցությունը կարծում է, որ այժմ սահմանադրականփոփոխություններիկարիք չկա։ Այսօր հրավիրված ասուլիսում պատասխանելով «7օր»–ի հարցին՝ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը նշել է.
Ինչ վերաբերում է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովի հայտարարությանը, թե առաջիկա 10 տարում հաղթանակներն անցնելու են Մելիք–Ադամյան փողոցով, ՕԵԿ նախագահը դա կա՛մ բարի ցանկության դրսևորում է համարում, կա՛մ ապտակ հասարակությանը։
–Ցանկացածիշխանությանգալըպետքէորոշիհասարակությունը:Եսկարծումեմ, որնաբարիցանկությունէդրսևորել՝ասելով 10 տարի, քանիորկարողէր 20 կամ 30 տարվամասինխոսել,– հեգնել է Ա. Բաղդասարյանը:
Արթուր Բաղդասարյան. «Այժմ սահմանադրական փոփոխությունների կարիք չկա» (տեսանյութ)
«Օրինաց երկիր» կուսակցությունը կարծում է, որ այժմ սահմանադրական փոփոխությունների կարիք չկա։ Այսօր հրավիրված ասուլիսում պատասխանելով «7օր»–ի հարցին՝ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը նշել է.
–Գլխավոր խնդիրը, որ կա այսօր, Սահմանադրությունը չէ՛: Գործող Սահմանադրությունը տալիս է հնարավորություն գործելու համար: Կառավարման համակարգի փոփոխությունը մեզ համար ընդունելի չէ, քանի որ մենք գտնվում ենք պատերազմական վիճակում: Մեզ իրոք անհրաժեշտ է միավորված կոալիցիա: Հիմա կա Ազգային ժողով, որտեղ մի կուսակցությունը մի կողմում է, մյուս հինգը` մյուս կողմում: Մարդու իրավունքների պաշտպանության համար հնարավորություն կա, անհրաժեշտ է միայն քաղաքական կամք դրանք իրականացնելու համար: Այս պահին սահմանադրական փոփոխությունը գտնում ենք ոչ բավարար հիմնավորված:
Ինչ վերաբերում է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովի հայտարարությանը, թե առաջիկա 10 տարում հաղթանակներն անցնելու են Մելիք–Ադամյան փողոցով, ՕԵԿ նախագահը դա կա՛մ բարի ցանկության դրսևորում է համարում, կա՛մ ապտակ հասարակությանը։
–Ցանկացած իշխանության գալը պետք է որոշի հասարակությունը: Ես կարծում եմ, որ նա բարի ցանկություն է դրսևորել՝ ասելով 10 տարի, քանի որ կարող էր 20 կամ 30 տարվա մասին խոսել,– հեգնել է Ա. Բաղդասարյանը:
Մանրամասները՝ «7օր»–ի տեսանյութում։
7or.am