Կարծիք

09.07.2014 12:47


Իսկ դուք գիտեի՞ք, որ Սերժ Սարգսյանն, ընդհանուր առմամբ, ունի 10 խորհրդական ու 7 օգնական

Իսկ դուք գիտեի՞ք, որ Սերժ Սարգսյանն, ընդհանուր առմամբ, ունի 10 խորհրդական ու 7 օգնական

Իսկ դուք գիտեի՞ք, որ Սերժ Սարգսյանն ունի 17 օգնական ու խորհրդական։

Իսկ ինչո՞վ են նրանք զբաղված, ժողովո՛ւրդ։

Իսկ դուք գիտեի՞ք, որ Սերժ Սարգսյանն, ընդհանուր առմամբ, ունի 10 խորհրդական ու 7 օգնական:

Օրինակ՝ ինձ շատ հետաքրքիր ա, թե այդ մարդիկ ի՞նչ են անում, ի՞նչ խորհուրդներ են տալիս Սերժ Սարգսյանին:

Բացի այդ, անգամ դպրոցականներին է հայտնի, որ բոլոր, քիչ թե շատ կարևոր որոշումները Սերժ Սարգսյանը կայացնում է միայնակ՝ առանց ուրիշների կարծիքը, շահերը և տեսակետները հաշվի առնելու: Ստացվում է, որ այդ 17 հոգին «ни за что» տեղը նստած են պետական բյուջեի վրա, փող են ստանում:

Իսկ եթե նայում ենք, թե ինչի է հասցրել մեր երկիրը Սերժ Սարգսյանը այս 6 տարվա ընթացքում, սկսում ես վախենալ, թե իրականում ինչ խորհուրդներ կարող էին տալ այդ 17 հոգին Սարգսյանին, որ նա 6 տարվա ընթացքում հաջողացրել է գրեթե եռապատկել մեր երկրի արտաքին պարտքը, աղքատների թիվը՝ կրկնապատկել, Հայաստանը անվստահելի երկիր դարձնել թե՛ Արևմուտքի ու թե՛ Ռուսաստանի համար, տապալել հայ-թուրքական «ֆուտբոլային» դիվանագիտությունը, կասեցնել Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը…

Սա այն հազարավոր բացթողումներից մեկն է, որն առկա է մեր երկրում Սերժ Սարգսյանի նախագահության օրոք ու նրա շնորհիվ: Եվ այս թերացումից, ինչպես նաև մնացած խնդիրներից ազատվելու միակ ճանապարհը նոր իշխանություն ձևավորելն է:

Արմինե Ամիրյան

https://www.facebook.com/armine.amiryan.33/posts/1544432989118334

Այս խորագրի վերջին նյութերը