Ճապոնիայում մոլեգնող թայֆունի պատճառով արդեն զոհեր կան
Ճապոնիայի հարավում՝ Օկինավա վարչական շրջանում, «Նոգուրի» ուժգին թայֆունին զոհ է գնացել 2 մարդ, շուրջ 30-ը տուժել է։ Այս մասին գրում է «Ասախի» թերթը։ Ըստ աղբյուրի՝ տուժածներից շատերի մոտ արձանագրվել են կոտրվածքներ։ Այժմ ցիկլոնը մոտենում է Կյուսյու կղզուն՝ իր հետ բերելով հորդառատ անձրևներ և փոթորիկ։ Ճապոնիայի գլխավոր օդերևութաբանական գործակալությունը զգուշացնում է, որ Կյուսյու և Սիկոկու կղզիներում հինգշաբթի առավոտյան հնարավոր է՝ մինչև 300 մմ տեղումներ լինեն, իսկ քամու ուժգնացումը կարող է հասնել 120 կմ/ժամի։ «Նոգուրի» թայֆունը Խաղաղ օվկիանոսում շարժվում է 25 կմ/ժամ արագությամբ։