Աշխարհ

09.07.2014 11:29


Սիրիական ընդդիմադիր կոալիցիան նոր առաջնորդ է ընտրել

Սիրիական ընդդիմադիր կոալիցիան նոր առաջնորդ է ընտրել

Հեղափոխական և ընդդիմադիր ազգային կոալիցիայի ուժերը Սիրիայում այսօր նոր ղեկավար են ընտրել։ Ինչպես տեղեկացնում է կոալիցիայի մամուլի ծառայությունը, նախորդ գիշեր տեղի ունեցած ընտրության արդյունքներով՝ նախագահ է ընտրվել Հադի ալ–Բահրան։

Ալ–Բահրան Հեղափոխական և ընդդիմադիր ազգային կոալիցիայի ուժերի անկախ անդամ է։ Նա ինժեների կրթություն է ստացել ԱՄՆ–ում, Ժնևում վերջին խաղաղ բանակցություններինհանդես է եկել որպես ընդդիմության պատվիրակության ղեկավար։ Փոխնախագահ է վերընտրվել Աբդել Հակիմ Բաշարը։

Այսօր կոալիցիան կշարունակի ևս երկու փոխնախագահների, գլխավոր քարտուղարի ընտրությունը և ՀԸԱԿՈՒ–ի կազմը։ ՀԸԱԿՈՒ–ի նոր կազմի ընտրությունը կայացել է կոալիցիայի եռօրյա նիստի ընթացքում՝ Ստամբուլում ընդդիմության ղեկավար Ահմադ ալ–Ջարբայի լիազորությունների ժամկետի ավարտման կապակցությամբ։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը