Լրահոս

09.07.2014 11:08


Պաղեստինում հատուկ նիստ է հրավիրվում՝ քննարկելու Իսրայելի գործողությունը Գազայի հատվածում

Պաղեստինում հատուկ նիստ է հրավիրվում՝ քննարկելու Իսրայելի գործողությունը Գազայի հատվածում

Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասը Ռամալա քաղաքում այսօր հանրապետության ղեկավարությանը հրավիրել է հատուկ նիստի՝ քննարկելու «իսրայելական ագրեսիան» Գազայի հատվածում։ Երեկ երեկոյան իր ելույթում Աբբասը պաղեստինյան բոլոր խմբավորումներին «միասնականության և հրադադարի համաձայնագրին հետևելու» կոչ է արել։ Պաղեստինի նախագահը հերթական անգամ ընդգծել է, որ գլխավոր խնդիրը պաղեստինյան խաղաղ բնակչության պաշտպանությունն է Իսրայելի վերջին ռազմական գործողություններից։ Այս մասին հայտնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը