Աշխարհ

09.07.2014 10:37


Տեխասի նահանգապետը հրաժարվել է օդանավակայանում դիմավորել Օբամային

Տեխասի նահանգապետը հրաժարվել է օդանավակայանում դիմավորել Օբամային

«ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝ Տեխասի նահանգապետ Ռիք Փերին հրաժարվել է օդանավակայանում դիմավորել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային։ Աղբյուրը հիշեցնում է, որ ամերիկյան նահանգների ղեկավարները, որպես կանոն, դիմավորում են երկրի նախագահին օդանավակայանում։

Հանրապետական կուսակցության անդամ և ԱՄՆ վարչակազմի ներգաղթի քաղաքականության խիստ քննադատ Փերին մերժել է Սպիտակ տան առաջարկը՝ օդանավակայանում դիմավորել երկրի նախագահին: Նա հայտարարել է, թե իր համար «ավելի նախընտրելի է բովանդակալից հանդիպումը»։

«Շնորհակալություն Օսթինի օդանավակայանում Ձեզ դիմավորելու հրավերի համար, բայց շարժասանդուղքի մոտ կարճ ձեռքսեղմումը հնարավորություն չի տա քննարկել մարդասիրական և ազգային անվտանգության ոլորտում առկա ճգնաժամը, որը ներկա պահին առկա է Տեխասի հարավում»,-ասված է Օբամային ուղղված Փերիի նամակում:

Այս խորագրի վերջին նյութերը