Բրազիլիայում պարտությունից հետո 11 երկրպագու է ձերբակալվել
Առնվազն 11 մարդ է ձերբակալվել բրազիլական քաղաքներում անկարգությունների ընթացքում՝ 2014–ի Աշխարհի առաջնությունում պարտություն կրելուց հետո: Այս մասին հաղորդում է «Telesur» հեռուստաալիքը։
«Telesur»–ի տվյալներով՝ վեց մարդ ձերբակալվել է Կոպակաբանա լողափում՝ Ռիո–դե–Ժանեյրոյում, որտեղ հեռուստաէկրաններ էին տեղադրվել։ Ձերբակալվածները, ոստիկանության տվյալներով, երկրպագուների վրա հարձակվողներ և կռիվ հրահրողներ են։ Սան–Պաուլո քաղաքում անկարգությունների մասնակիցները, նախնական տվյալներով, այրել են 9 ավտոբուս, թալանել են էլեկտրական սարքեր վաճառող խանութներից մեկը։
Հիշեցնենք՝ նախօրեին Գերմանիայի հավաքականը լուրջ պարտության մատնեց Բրազիլիային Աշխարհի առաջնության կիսաեզրափակչում և դուրս եկավ եզրափակիչ։ Հանդիպումն ավարտվել է 7։1 հաշվով։

Փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։