Լրահոս

08.07.2014 17:21


Հայտնաբերվել է որդի գլուխը վերականգնող գենը

Հայտնաբերվել է որդի գլուխը վերականգնող գենը

Մարմնի տարբեր մասերի վերականգնման ունակությունը տարբեր օրգանիզմների և, նույնիսկ, մարդկանց մոտ կա։ Գիտնականները բավականին երկար ժամանակ փորձում էին գտնել այդ բարդ գործընթացի գաղտնիքը։ Որպես ուսումնասիրության առարկա՝ ընտրվել էր որդերի հատուկ տեսակը, որն ի վիճակի է ընդամենը երկու շաբաթվա ընթացքում ամբողջապես «վերածնել» իր գլուխը։

Եվ ահա, կենսաբաններին հաջողվել է գտնել այդ գենը։ Հիմնվելով իրենց տվյալների վրա՝ գիտնականները հանգում են եզրակացության, որ մարդու ցողունային բջիջները ևս կարող են օգտագործվել բարդ հյուսվածքների վերականգնման նպատակով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը