Կարծիք

08.07.2014 16:49


Մերի Մովսիսյան. «Վտանգը գալիս է Բաղրամյան 26-ից»

Մերի Մովսիսյան. «Վտանգը գալիս է Բաղրամյան 26-ից»

«Ստատուս քվոն գնալով վտանգավոր է դառնում»,–գրել է Ուորլիքն իր «Twitter» միկրոբլոգի էջում։ Չեմ ցանկանում անդրադառնալ նրա ասածին, քանզի դա ընդամենը հետևանք է։ Դա մեր ապաշնորհ իշխանությունների տգետ արտաքին քաղաքականության հետևանքն է։ Ես կասեի՝ ոչ թե ստատուս քվոն գնալով վտանգավոր է դառնում, այլ ստատուս քվոն գնալով վտանգվում է, իսկ վտանգվում է ոչ Արևմուտքի կողմից, ոչ էլ Ռուսաստանի, այլ հենց Հայաստանի, իսկ ավելի հստակ՝ վտանգը գալիս է Բաղրամյան 26-ից։
Չեն կարող ձեռքբերումները, օրինակ՝ Արցախյան պատերազմը, լինել մերը, իսկ կորուստներն ու պարտությունները՝ բոլոր–բոլորի մեղքը՝ բացի իշխանությունից ու հայ ժողովրդից։ Յուրաքանչյուր ազգ պետք է պատասխանատվության ու արժանապատվության զգացում ունենա՝ թույլ չտալու թե՛ ներսի իշխանությանը, թե՛ դրսի ուժերին ոտնահարել նրա առաջնային պետական ու ազգային շահերը։

Մերի Մովսիսյան

Այս խորագրի վերջին նյութերը