Կարծիք

08.07.2014 15:26


«Մենք ու մեր Սերժ Սարգսյանը տարբեր իրականություններում ենք ապրում»

«Մենք ու մեր Սերժ Սարգսյանը տարբեր իրականություններում ենք ապրում»

Էս վերջերս ինձ ավելի ու ավելի հաճախ է թվում, որ Սերժ Սարգսյանն ինչ-որ ուժեղ դեղամիջոց է ընդունում, որն ազդում է իրականության ընկալման վրա: Այլ կերպ չեմ կարող բացատրել էն ամենը, ինչ ասում և անում է ՀՀ նախագահի աթոռը զավթած էս անձնավորությունը: Ախր, չի կարող մարդը էդքան կտրված լինի իրականությունից: Էս, փաստորեն, մենք արդեն բարով-խերով դարձել ենք Մաքսային միության անդամ, էդ միությունում կարևորագույն և առաջնային դեր ենք խաղում, որ հիմա էլ Արգենտինան ենք որոշում կապել ՄՄ-ի հետ, հա՞: Բա, ժողովո՛ւրդ, իսկ մենք էլ ստեղ նստած՝ բանից բեխաբար ենք:

Փաստորեն, մենք ու մեր Սերժ Սարգսյանը տարբեր իրականություններում ենք ապրում: Սերժ Սարգսյանի իրականության մեջ Հայաստանն արդեն ՄՄ-ի ոչ միայն լիարժեք, այլ նաև առաջնային դեր խաղացող անդամ է, որին լիազորել են այլ երկրների հետ կապեր հաստատել, և մենք դա հաջողությամբ անում ենք: Իսկ ահա մեր` ՀՀ շարքային քաղաքացիներիս իրականության մեջ մենք դեռ ՄՄ-ի անդամ չենք, և դեռ պարզ էլ չէ` կլինե՞նք, թե ոչ: Ասեմ ավելին՝ մեր` ՀՀ շարքային քաղաքացիներիս իրականության մեջ Սերժ Սարգսյանի կողմից վարվող «նախաձեռնողական քաղաքականության» պատճառով մեր երկիրն արդեն 0-ից էլ ցածր վարկանիշ ունի միջազգային դաշտում, Հայաստանը միջազգային հարաբերություններում ձեռք է բերել անվստահելի գործընկերոջ համբավը, և նույնիսկ Ղազախստանի նախագահը մեր հանդեպ բավականին վիրավորական պահվածք է ցուցաբերում, էլ չեմ ասում, որ տարբեր տիպի հեֆերնները բացահայտ ծաղրում են մեր երկիրը և մեր երկրի շահերը (այո՛, այլ կերպ, քան ծաղրանք ես դա, կներեք, բայց չեմ կարող բնութագրել):

Եվ էս իրավիճակում հարց է առաջանում՝ հիմա մե՞ր` ՀՀ քաղաքացիներիս իրականությունն է համապատասխանում իրականությանը, թե՞ Սերժ Սարգսյանինը: Կարծում եմ, որ պատասխանն ակնհայտ է: Իսկ դա նշանակում է, որ նախագահի աթոռից պետք է հեռացնել իրականության զգացմունքը կորցրած մարդուն, այլապես նա վերջնականապես կործանելու է մեր երկիրը:

Գրիգոր Աթանեսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը