Քերրի. «ԱՄՆ–ը կդադարեցնի օգնությունն Աֆղանստանին, եթե իշխանության զավթում լինի»
ԱՄՆ–ը կարող է դադարեցնել ֆինանսական և պաշտպանական ոլորտում օգնությունն Աֆղանստանին, եթե նախագահի թեկնածուներից ինչ–որ մեկը փորձի անօրինական զավթել իշխանությունը երկրում։ Այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին՝ անդրադառնալով Աֆղանստանում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից հետո ստեղծված ներքաղաքական սրված իրավիճակին։
Աֆղանստանի անկախ ընտրական հանձնաժողովը հուլիսի 7-ին հայտարարել է, որ, նախնական տվյալներով, հաղթել է ֆինանսների նախկին նախագահ Աշրաֆ Գանի Ախմաձայը՝ հավաքելով ձայների 56.44 % –ը։ Սակայն նրա մրցակից, ԱԳՆ նախկին ղեկավար Աբդուլլահ Աբդուլլահը հրաժարվել է ընդունել քվեարկության արդյունքները՝ նշելով բազմաթիվ խախտումների մասին և զգուշացնելով, որ երկրում «զուգահեռ կառավարություն» կստեղծի։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։