Լրահոս

08.07.2014 14:31


Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է «ՀԱՄԱՍ»–ի դեմ գործողության մեկնարկի մասին

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է «ՀԱՄԱՍ»–ի դեմ գործողության մեկնարկի մասին

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է «ՀԱՄԱՍ»–ի դեմ ուղղված գործողության մեկնարկի մասին այն բանից հետո, երբ երկուշաբթի պաղեստինյան ծայրահեղականները Գազայի հատվածից տասնյակ հրթիռներ են բաց թողել Իսրայելի տարածք։ Այս մասին ասվում է բանակի մամլո հաղորդագրության մեջ։

«Իսրայելի պաշտպանության բանակը Գազայի հատվածում սկսել է «Պաշտպանական սահմանագիծ» գործողությունը «ՀԱՄԱՍ»–ի դեմ՝ ուղղված Իսրայելի քաղաքացիների նկատմամբ ահաբեկչության կանխմանը, որի հետ նրանք բախվում են ամեն օր», – ասվում է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ պաշտպանության բանակի պաշտոնական ներկայացուցիչ Փիթեր Լերները հաղորդել էր, որ ահաբեկիչներն Իսրայելի ուղղությամբ 20 հրթիռ են բաց թողել, որոնցից չորսը խփվել է ՀՕՊ–ի կողմից։ 16-ն ընկել է անբնակելի տարածքում։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը