«Չընտրված իշխանությունների օրոք ՀՀ–ին և մեր քաղաքացիներին պե՛տք չեն սահմանադրական փոփոխություններ»
Այսօր հրավիրված ասուլիսում «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանից «7օր»–ը հետաքրքրվել է, թե որքանով են իշխանության նախաձեռնած սահմանադրական փոփոխություններն անհրաժեշտ Հայաստանին։
–Չընտրված իշխանությունների օրոք ՀՀ–ին և մեր քաղաքացիներին պե՛տք չեն սահմանադրական փոփոխություններ,–ասել է Ր. Հովհաննիսյանը՝ ավելացնելով, որ եթե պետության որակը օրինավոր չէ, սահմանադրական չէ, մնացածն ածանցյալ է։
–Այս իշխանության օրոք սահմանադրական փոփոխությունները պատրանք են, ժողովրդին շեղելու միջոց։ Կարող է՝ մեկին կամ մյուսին պետք լինեն այդ փոփոխությունները, բայց ժողովրդին, ՀՀ քաղաքացիներին պետք չեն։ Անգամ եթե մտնենք բովանդակային քննարկման, վիճահարույց կետեր կան այնտեղ։ Օրինակ՝ նախագահի նշանակումը՝ յոթ տարի ժամկետով,–նշել է Ր. Հովհաննիսյանը։

7or.am