Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի «asecose.am» կայքին տված հարցազրույցը և դրանից առաջ ունեցած մի շարք ելույթները մեկ բառով կարելի է բնութագրել՝ հակահայկական:
Դեսպանը պաշտպանել է ոչ միայն օֆշորային հանցագործություններում կասկածվող Տիգրան Սարգսյանին, այլ նաև աջակցել կենսաթոշակային համակարգի ներդրմանը, ինչպես նաև պաշտպանել Արցախի 7 տարածքները հետ տալու առաջարկը, որը մեծ վտանգ է ներկայացնում Հայաստանի գոյության համար:
Ջոն Հեֆերնը հայտարարել է, որ Տիգրան Սարգսյանը լավ գործընկեր է եղել, մինչդեռ այդ նույն գործընկեր լինելու ժամանակ էլ Տիգրան Սարգսյանը ներգրավվել է օֆշորային գործարքների մեջ: Ավելին, դեսպանը հայտարարել է, որ ուրախ է տեսնել Սարգսյանին Վաշինգտոնում, և այդ առումով նա որևիցե վերապահում չունի: Փաստացի՝ դեսպանը աջակցում է հանցագործության մեջ կասկածվող նախկին պաշտոնյային:
Իհարկե, այսօր Հայաստանի պետական ինստիտուտներն այնքան չեն կայացել, որպեսզի նման հանցագործության մեջ կասկածվող անձինք օրենքի առաջ պատասխանատվություն կրեն, սակայն պետք է փաստել՝ դեսպանի նման վարքագիծն է՛լ ավելի է դժվարացնում Հայաստանում իրավական պետություն կառուցելու գործընթացը, քանզի ստացվում է, որ իրավախախտ պաշտոնյաները ներքին հովանավորից զատ՝ ունեն նաև միջազգային փաստաբաններ:
Դեսպանը խոսել է նաև կենսաթոշակային բարեփոխումների մասին: Դեռ փետրվարին Ջոն Հեֆերնը հայտարարել էր. «Հավատացած ենք, որ նոր կենսաթոշակային համակարգը շրջահայաց ձևով մշակված է՝ պաշտպանելու համար ապագա կենսաթոշակառուների շահերը»:
Հետագայում Սահմանադրական դատարանը հակասահմանադրական ճանաչեց կենսաթոշակային համակարգի մի շարք դրույթներ, իսկ դա նշանակում է, որ դեսպանն աջակցում է Հայաստանում հակասահմանադրական ծրագրերի իրականացմանը:
Վերջին հարցազրույցում ևս դեսպանը հայտարարել է, որ աջակցում է կենսաթոշակային համակարգի ներդրմանը:
Ինչպես հայտնի է, Սերժ Սարգսյանը ժամանակին հայտարարել էր, որ 80 տոկոսը դեմ է նոր կենսաթոշակային համակարգի ներդրմանը, իսկ դա նշանակում է, որ դեսպանն աջակցում է մի օրինագծի, որին դեմ է 80 տոկոսը: Իրականում դեսպանն աշխատում է 80 տոկոսի դեմ:
Ջոն Հեֆերնն իր հարցազրույցում անդրադարձել է նաև ազատագրված տարածքների խնդրին: Դեսպանը պնդում է, որ հողերի հանձնումը կարող է տանել Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղության: Ըստ դեսպանի՝ եթե ազատագրված տարածքները վերադարձվեն Ադրբեջանին, ապա միջազգային անվտանգության երաշխիքներ կտրվեն, և խաղաղապահ զորքերի միջոցով խաղաղություն կպահպանվի:
Բազմաթիվ դեպքեր ցույց են տալիս, որ խաղաղապահ զորքերը անվտանգության երաշխավոր չեն կարող լինել: Օրինակ՝ 1995թ. Սրեբրենիցայի ցեղասպանությունը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ խաղաղապահ ուժերն իրենց պարտականությունները պատշաճ չեն կատարում: Երբ մոտ 8000 մարդ սպանվեց Սրեբրենիցայում, Նիդեռլանդների խաղաղապահ զորքերը որևիցե քայլ չձեռնարկեցին դա կանխելու համար: Նույնը կարող է կրկնվել և Արցախում:
Անվստահություն կա միջազգային անվտանգության երաշխիքների հանդեպ: Վառ օրինակն Ուկրաինան է: 1994թ. Բուդապեշտի հուշագրի համաձայն՝ ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը պարտավորվել էին հարգել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, ձեռնպահ մնալ վերջինիս նկատմամբ ուժ կիրառելուց, ինչպես նաև քայլեր ձեռնարկել հուշագրի պարտավորությունների հետ կապված խնդիրներ առաջանալու դեպքում: Արևմուտքը համոզել է Կիևին հանձնել միջուկային զենքը և անվտանգության երաշխիքներ տվել, սակայն այսօր, երբ ռուսական զորքն Ուկրաինայի տարածքում է, համաձայնագրի կողմերից ոչ մեկը շոշափելի քայլեր չի ձեռնարկում, որպեսզի չեզոքացնի վերջինիս համար ստեղծված վտանգը:
Եվ ամենակարևորը՝ ֆաշիստական գաղափարախոսություն դավանող և Հայաստանի ու Ղարաբաղի վրա հարձակվել պատրաստվող Ադրբեջանին մեր զիջումներն ընդամենը դիրքային առավելություն կտան և կատաստրոֆայի հիմք կհանդիսանան։ Հետևաբար, ինչո՞ւ պետք է հայկական կողմը գնա զիջումների, եթե Բաքուն չի էլ թաքցնում, որ հավակնություններ ունի ոչ միայն Ղարաբաղի, այլ նաև Սյունիքի ու Երևանի մասով։
Ինչ մնում է ՀՀ–ում ԱՄՆ դեսպանին, ապա նրան խորհուրդ ենք տալիս զերծ մնալ օֆշորային սկանդալներում ներգրավված անձանց պաշտպանելու պրակտիկայից, ինչպես նաև չներգրավվել հակասահմանադրական ծրագրերի իրականացմանը Հայաստանում, իսկ Արցախի հարցում, եթե խաղաղություն ապահովելու ցանկություն կա, ապա նա պետք է վերանայի տարածքների հարցում իր մոտեցումները: Հակառակ դեպքում, եթե շարունակի նման վարքագիծ ցուցաբերել, ապա մեծ վնաս կհասցնի հայ-ամերիկյան հարաբերություններին:
Դեսպան Հեֆերնի հակահայկական դիրքորոշումները

Արմեն Գրիգորյան