Մեկնաբանություն

08.07.2014 11:41


Սերժ Սարգսյանը «դեմք» է

Սերժ Սարգսյանը «դեմք» է

Ինչ ուզում եք՝ ասեք, Սերժ Սարգսյանը «դեմք» է։

Խնդրեմ, անդրադառնալով այս օրերին ընթացող Ֆուտբոլի աշխարհի առաջնությանը՝ Հանրային հեռուստաընկերության եթերից նա հայտարարել էր. «Իմ համակրանքը միշտ եղել է բրազիլական և գերմանական ֆուտբոլի կողմը։ Ես կցանկանայի, որ չեմպիոն դառնար Գերմանիայի ընտրանին...»։

Իսկ հիմա կռահե՛ք, թե ֆուտբոլի մասով ի՞նչ է հայտարարել պաշտոնական այցով Արգենտինայում գտնվող նույն Սերժ Սարգսյանը։

Ուշադրությո՛ւն. «Մեր երիտասարդ սերնդի համար Արգենտինան նախ և առաջ ֆուտբոլային գերտերություն է, Մարադոնայի և Մեսսիի երկիրը: Կարող եմ վստահեցնել, որ Հայաստանի բնակչության զգալի հատվածը երկրպագում է ձեր երկրի հավաքականին, որին ես մաղթում եմ մեծ հաջողություններ»։

Հասկանում եմ Սերժ Սարգսյանին, բայց չքաղաքականացնել չեմ կարող։

Եվ այսպես, Սերժ Սարգսյանը երկրպագում է Բրազիլիայի և Գերմանիայի հավաքականներին։ Նույն Սերժ Սարգսյանը հավաստիացնում է, որ Հայաստանի բնակչության զգալի հատվածը երկրպագում է Արգենտինայի ընտրանուն։ Նշանակում է՝ Սերժ Սարգսյանն ընդունում է, որ Հայաստանի բնակչության զգալի հատվածի հետ չէ նույնիսկ իր ֆուտբոլային նախասիրություններում։ Ավելի կոնկրետ՝ դեմ է նրան, ինչպես երկրի բնակչության 80%-ը դեմ է իրեն՝ իր իսկ ներկայացմամբ։

Վախթանգ Մարգարյան

Հ.Գ.։ Սարսափով կարելի է պատկերացնել, թե «ֆուտբոլային դիվանագիտության» շրջանակում ինչ կարող էր ասել Սերժ Սարգսյանը Թուրքիայի նախագահին, և ինչեր է ասել ...

Հ.Գ.-2։ Արգենտինայից հետո Սերժ Սարգսյանը լինելու է Ուրուգվայում և Չիլիում...

Այս խորագրի վերջին նյութերը