Մոտեցող թայֆունի պատճառով Ճապոնիայում տարհանվածների թիվը հասել է 500 հազարի
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, երեկ Ճապոնիայի իշխանությունները դիմել են Հարավային Օկինավա շրջանի բնակչությանը՝ զգուշացնելով մոտեցող «Նեոգուրի» հզոր թայֆունի մասին։ «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»–ի փոխանցմամբ՝ թայֆունի վտանգի պատճառով Ճապոնիայի հարավում տարհանվածների թիվը հասել է 500 հազարի։ Բացի այդ, Ճապոնիայի օդերևութաբանական ծառայությունը հայտնել է, որ Օկինավա շրջանի կղզիներին սպառնում են հորդառատ անձրևները, մինչև 14 մ բարձրությամբ ալիքները, ինչպես նաև ուժգին քամիները՝ մինչև 200 կմ / ժ արագությամբ:
Հիշեցնենք, որ «Նեոգուրի» թայֆունը կարող է լինել վերջին մի քանի տասնամյակում ամենահզորը: