«Եթեիշխանությանհայեցողությանսահմաններըհստակեցվածչեն, իշխանությանգլուխկանգնածմարդիկինչուզեն, ինչպեսուզեն՝կանեն,ևհաճախինչուզումևինչպեսուզում՝անումեն: Վերինէշելոններումմարդիկզգաստեն, բայցմիջինօղակներումբորենիներիհամաստեղծությունէտիրում»,- Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում սահմանադրական փոփոխությունների հայեցակարգին նվիրված հանրային կոչված քննարկումների ժամանակ հայտարարել է Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը:
Զարմանալի, տարօրինակ հայտարարություն:
Նախ՝ այն առումով, որ ուղղակի անհնար է՝ վերին էշելոնների զգաստության պարագայում միջին օղակներում բորենիների համաստեղություն լինի:
Երկրորդ՝ ինչի՞ մասին է խոսում Գագիկ Հարությունյանը՝ մեկը, որ կարծես թե բոլորից լավ պետք է իմանա Սերժ Սարգսյանի կադրային քաղաքականությունը եւ նրա գլխավորած ուժի ներգրավվածության աստիճանը ընդհանրապես կառավարման եւ հատկապես ինքնակառավարման մարմիններում:
Հանրապետության 915 համայնքներում (49 քաղաքային) Սերժ Սարգսյանը ՏԻՄ ընտրություններում «հաղթեցրել» է ՀՀԿ-ականների, որոնք «տիրություն են անում ավելի քան 800 համայնքներում (քաղաքապետ, գյուղապետ, ավագանիում անդամների մեծամասնություն):
Ավելի քան 800 գյուղական եւ քաղաքային համայնքներում տոկոս խփելու միջոցով կառավարման լծակները տնօրինում են ՀՀԿ անդամները:
Չենք խոսում արդեն ՀՀ կառավարությանն առընթեր մարմինների եւ միջին օղակներում ներգրավված պաշտոնատար անձանց, պետական տարբեր կառույցներում տնօրինություն ու փոխտնօրինություն անող մարդկանց մասին, որոնց մեծ մասը ՀՀԿ անդամներ են, ՀՀԿ-ական վերնախավի անդամների զավակներ, խնամիներ, փեսաներ, աներձագներ և մանկության ընկերներ են:
Հանրապետության ավելի քան 1400 դպրոցների տնօրենների 90 տոկոսը ՀՀԿ-ական են, բուհերի մեծ մասի ռեկտորներն ու պրոռեկտորները՝ նույնպես:
Այսինքն, վերին էշելոններում գործող «զգաստ» ՀՀԿ-ականների հսկայական ծավալ եւ տեսակ կա նաեւ միջին օղակներում, որ անցած տարիներին ցանցային սկզբունքով տարածվել է ողջ հանրապետության տարածքում, եւ այդ տեսակը տնօրինություն է անում բոլոր ոլորտներում:
Չենք կարծում, թե Գագիկ Հարությունյանը միջին օղարկներ ասելով նկատի ունի հավաքարարներին, որոնց, ի դեպ, նույնպես պարտադրանքի ուժով, աշխատանքը չկորցնելու սպառնալիքով դարձնում են ՀՀԿ-ական (ինպես, օրինակ, Երեւանի քաղաքապետարանում):
Ի՞նչ է ստացվում: Ուրեմն, ներքեւում բորենիներ են, վերեւում՝ սրբե՞ր:
Ամուր, շատ ամուր տրամաբանություն է, ինչը հատուկ է Գագիկ Հարությունյանի տիպի կամակատարին ու երեսպաշտին:
Բորենիների համաստեղությունը
«Եթե իշխանության հայեցողության սահմանները հստակեցված չեն, իշխանության գլուխ կանգնած մարդիկ ինչ ուզեն, ինչպես ուզեն՝ կանեն, և հաճախ ինչ ուզում և ինչպես ուզում՝ անում են: Վերին էշելոններում մարդիկ զգաստ են, բայց միջին օղակներում բորենիների համաստեղծություն է տիրում»,- Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում սահմանադրական փոփոխությունների հայեցակարգին նվիրված հանրային կոչված քննարկումների ժամանակ հայտարարել է Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը:
Զարմանալի, տարօրինակ հայտարարություն:
Նախ՝ այն առումով, որ ուղղակի անհնար է՝ վերին էշելոնների զգաստության պարագայում միջին օղակներում բորենիների համաստեղություն լինի:
Երկրորդ՝ ինչի՞ մասին է խոսում Գագիկ Հարությունյանը՝ մեկը, որ կարծես թե բոլորից լավ պետք է իմանա Սերժ Սարգսյանի կադրային քաղաքականությունը եւ նրա գլխավորած ուժի ներգրավվածության աստիճանը ընդհանրապես կառավարման եւ հատկապես ինքնակառավարման մարմիններում:
Հանրապետության 915 համայնքներում (49 քաղաքային) Սերժ Սարգսյանը ՏԻՄ ընտրություններում «հաղթեցրել» է ՀՀԿ-ականների, որոնք «տիրություն են անում ավելի քան 800 համայնքներում (քաղաքապետ, գյուղապետ, ավագանիում անդամների մեծամասնություն):
Ավելի քան 800 գյուղական եւ քաղաքային համայնքներում տոկոս խփելու միջոցով կառավարման լծակները տնօրինում են ՀՀԿ անդամները:
Չենք խոսում արդեն ՀՀ կառավարությանն առընթեր մարմինների եւ միջին օղակներում ներգրավված պաշտոնատար անձանց, պետական տարբեր կառույցներում տնօրինություն ու փոխտնօրինություն անող մարդկանց մասին, որոնց մեծ մասը ՀՀԿ անդամներ են, ՀՀԿ-ական վերնախավի անդամների զավակներ, խնամիներ, փեսաներ, աներձագներ և մանկության ընկերներ են:
Հանրապետության ավելի քան 1400 դպրոցների տնօրենների 90 տոկոսը ՀՀԿ-ական են, բուհերի մեծ մասի ռեկտորներն ու պրոռեկտորները՝ նույնպես:
Այսինքն, վերին էշելոններում գործող «զգաստ» ՀՀԿ-ականների հսկայական ծավալ եւ տեսակ կա նաեւ միջին օղակներում, որ անցած տարիներին ցանցային սկզբունքով տարածվել է ողջ հանրապետության տարածքում, եւ այդ տեսակը տնօրինություն է անում բոլոր ոլորտներում:
Չենք կարծում, թե Գագիկ Հարությունյանը միջին օղարկներ ասելով նկատի ունի հավաքարարներին, որոնց, ի դեպ, նույնպես պարտադրանքի ուժով, աշխատանքը չկորցնելու սպառնալիքով դարձնում են ՀՀԿ-ական (ինպես, օրինակ, Երեւանի քաղաքապետարանում):
Ի՞նչ է ստացվում: Ուրեմն, ներքեւում բորենիներ են, վերեւում՝ սրբե՞ր:
Ամուր, շատ ամուր տրամաբանություն է, ինչը հատուկ է Գագիկ Հարությունյանի տիպի կամակատարին ու երեսպաշտին:
Կիմա Եղիազարյան