Գերմանիայի արդարադատության նախարարն ԱՄՆ–ից պահանջել է պարզաբանել լրտեսման փաստերը
Գերմանիայի արդարադատության նախարար Հայկո Մաասը պահանջել է Վաշինգտոնից պարզաբանել ԱՄՆ–ի՝ Գերմանիայի լրտեսման հետ կապված նոր փաստերը։ Նախարարի կարծիքով «ամերիկացիները պետք է, ինչպես մյուս բոլորը, հետևեն իրավական նորմերին ու օրենքներին»։
«Հիմա պետք է արագ և համակողմանի պարզաբանել կատարվածն իրավական պետության միջոցներով։ Հատուկ ծառայությունները պետք է հետևեն կանոններին, – համոզված է գերմանացի նախարարը։–Եթե նրանք դա չեն անում, ապա պետք է հետապնդվեն քրեորեն»։
Տեղական ԶԼՄ–ի փոխանցմամբ՝ նախորդ շաբաթ Բեռլինում ձերբակալվել է Գերմանիայի դաշնային հետախուզական ծառայության աշխատակից, որը երկու տարվա ընթացքում ԿՀՎ–ին է փոխանցել 218 գաղտնի փաստաթուղթ՝ ստանալով դրանց դիմաց 25 հազար եվրո։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։