Լրահոս

07.07.2014 14:09


ԵԱՀԿ–ն շփման գծում դիտարկում է անցկացնելու

ԵԱՀԿ–ն շփման գծում դիտարկում է անցկացնելու

ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատի համաձայն` վաղը Ադրբեջանի Ալիբեյլի բնակավայրի ուղղությամբ մշտադիտարկում կանցկացվի։
Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, այս տեղեկությունը տարածել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Հայկական կողմից մշտադիտարկմանը կմասնակցեն դաշնային օգնականներ Խրիստո Խրիստովն ու Ժիրի Աբերլեն։

Ադրբեջանական կողմից մշտադիտարկումը կիրականացնեն Եվգենի Շարովն ու Փիթեր Սվեդբերգը։

Այս խորագրի վերջին նյութերը